Տաթևիկ Ռևազյանը մեկնել է Հայաստանից

Քաղավիացիայի կոմիտեի նախագահն առնվազն 6 ամիս կմնա արտերկրում և իր փոքրիկին լույս աշխարհ կբերի այնտեղ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Մարտի 13-ի երեկոյան Քաղավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը լքել է Հայաստանը։ տեղեկությունը հայտնում է Hraparak.am–ը։

«Նա վաղուց էր որոշել, որ ծննդաբերելու է Դանիայում, որպեսզի զավակը միանգամից Դանիայի քաղաքացի լինի, սակայն կորոնավիրուսի տարածման հետ կապված` Ռևազյանը որոշել է ավելի շուտ մեկնել»,–գրում է կայքը։

Ըստ լրատվամիջոցի` Ռևազյանն առնվազն 6 ամիս կմնա Դանիայում, իսկ քաղավիացիայի կոմիտեում նրան արդեն իսկ փոխարինող են նշանակել։ Ի դեպ, Դանիայում մարտի 14–ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 827 դեպք է արձանագրվել։
Ռևազյանի` երկրից մեկնելու լուրը ճշտելու համար Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել Քաղավիացիայի կոմիտեն, սակայն մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին։

Փաշինյանի և նրա տիկնոջ մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, բայց վարակվածների թիվն ավելացել է

Հիշեցնենք, որ նույն օրը` մարտի 13–ին, կառավարության մոտ Ռևազյանը ճեպազրույց էր տվել ու խոսել կորոնավիուսի հետ կապված` քաղավիացիայի ոլորտում հնարավոր խնդիրների մասին։ Նա ասել էր, որ շատերը քաղաքացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը համեմատում են Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ։

Տաթևիկ Ռևազյանն ասել է` ինչու է մեկնել Դանիա

Ռևազյանն իր հղիության մասին ավելի վաղ հայտնել էր Sputnik Արմենիային։ Նա կատակել էր, թե վախենում է` երեխան ծնվի ու մայրիկին ծեծի իրեն այսքան տանջելու համար։ Ռևազյանն ասել էր նաև, որ մի քանի ամսով կմեկնի դեկրետային արձակուրդ։  

Նիկոլ Փաշինյանը ճիշտ բարևելու օրինակ է ցույց տալիս. լուսանկար