Փաշինյանն ու կինը հանձնել են կորոնավիրուսի ախտորոշման թեստերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը շարունակում են մեկուսացված մնալ Սևանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը` Աննա Հակոբյանը, արդեն իսկ հանձնել են կորոնավիրուսի ախտորոշման թեստը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը հայտնեց` թեստերի արդյունքը հայտնի կլինի մինչև երեկո։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հայտնաբերվել. հիվանդները դարձան 15–ը

Լավ լուր Բրազիլիայի նախագահի, Դոնալդ Թրամփի ու Աննա Հակոբյանի համար

«Երկուսն էլ իրենց լավ են զգում, ջերմություն չունեն։ Նրանք մինչև թեստերի արդյունքները հայտնի կլինեն` դեռ շարունակում են մեկուսացված մնալ»,–ասաց Հարությունյանը։

Խոսնակը նշել է, որ արտասահմանյան այցերի, կամ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին մասնակցելիս Աննա Հակոբյանն ինքնազգացողության վատացում չի ունեցել, և դա հիմք է տալիս հուսալու, որ թեստի արդյունքը բացասական կլինի։

Հիշեցնենք, որ Փաշինյանը երեկ Facebook–ի ուղիղ եթերում հայտնել էր` որոշել է կնոջ հետ մեկուսանալ Սևանում։ Պատճառը եղել է Աննա Հակոբյանի և Բրազիլիայի նախագահի տիկնոջ` Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուի հանդիպումը, որը կայացել է մարտի 7-ին։

Ավելի վաղ O Dia պարբերականը հայտնել էր, որ Բրազիլիայի նախագահը կորոնավիրուսի թեստ է անցել, և արդյունքը դրական է եղել։ Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ նախագահի երկրորդ թեստի արդյունքը բացասական է եղել։

Բավրայի անցակետը հատելուց հետո երկու օտարերկրյա քաղաքացի է մեկուսացվել. Շիրակի մարզպետ