Փաշինյանի և նրա տիկնոջ մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, բայց վարակվածների թիվն ավելացել է

ՀՀ վարչապետն խոսում է իր և Աննա Հակոբյանի թեստերի պատասխանների ու կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ` Աննա Հակոբյանի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Փաշինյանն ասաց, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակման 18 դեպք կա։ Այսինքն` հիվանդության ևս 3 նոր դեպք է արձանագրվել։

«Կա մեկ լավ լուր` Իրանից Հայաստան վերադարձած և կորոնավիրուսով վարակված 29–ամյա տղամարդուն թեստավորել են, և թեստը բացասական է եղել։ Այսինքն` նա բուժվել է։ Նրան ևս մեկ անգամ կթեստավորեն, և եթե նորից պատասխանը բացասական լինի, ապա կարող ենք ասել, որ տղամարդը լիովին ապաքինվել է»,–ասաց վարչապետը։

Վարչապետը նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակակածների տարիքը հասնում է 51 տարեկանի շեմին։ Նրանցից միայն մեկն է 72 տարեկան։ Սա, ըստ Փաշինյանի, կարող է վկայել, որ հիվանդները լիովին կառողջանան։

«Այս տարվա պլանները շատերը կչեղարկեն». կորոնավիրուսը կարող է կաթվածահար անել աշխարհը

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի 18 հաստատված դեպք կա, վարակակիրներից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ: Հիշեցնենք, որ մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք էր հայտնաբերվել։ Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու։ Դրանից հետո կինը մասնակցել է որդու նշանադրությանը։ Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց` կինը թաքցրել է, որ ջերմություն ունի, և կաթիլային ընդունելուց հետո գնացել է որդու նշանադրությանը։

Խուճապը միայն սոցցանցերո՞ւմ է, կամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում