Օձնեցու տոնն ու «Օձի պորտը». հավատքը հաղթահարում է անգամ կորոնավիրուսը

Երբ ամբողջ Հայաստանում տիրում են մռայլ եղանակն ու կորոնավիրուսից առաջացած մռայլ մտքերը, Լոռու մարզում տոնում են հայ եկեղեցու հաղթանակն օտար զավթիչների դեմ։ Օձունի եկեղեցին ու վարչապետի հիշատակած Օձի պորտի սրբատեղին այսօր հավաքել է հազարավոր հավատացյալների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր մատուցվեց սուրբ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի տոնին նվիրված պատարագ։ Չնայած կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված հայտարարություններին, եկեղեցին ամեն տարվա պես բազմամարդ էր։ Եկեղեցի այցելած հավատացյալները վստահ են, որ այստեղ վարակն իրենց չի սպառնում։

Օձնեցու տոնն ու «Օձի պորտը». հավատքը հաղթահարում է անգամ կորոնավիրուսը

Սուրբ Հովհաննես Երուսաղեմացի հայրապետին, հայրապետ Հովհան Օձնեցուն, Սուրբ վարդապետներ Հովհաննես Որոտնեցուն ու Գրիգոր Տաթևացուն նվիրված ամենամյա պատարագն այս տարի անցկացրեց Դիլիջանի հոգևոր սպասավոր տեր Շավարշ քահանա Սիմոնյանը։

Օձնեցու տոնն ու «Օձի պորտը». հավատքը հաղթահարում է անգամ կորոնավիրուսը

Օձունի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը Sputnik Արմենիային հայտեց, որ սուրբ Հովհաննես Երուսաղեմացի հայրապետի, կաթողիկոս Հովհան Օձնեցու, Սուրբ վարդապետներ Հովհաննես Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու տոնն Առաքելական եկեղեցին նշում է Մեծ Զատկին նախորդող 4-րդ շաբաթ օրը՝ Տնտեսի կիրակիից առաջ։

«Ամեն տարի այս օրն Օձունի եկեղեցում ու Տաթևի վանքում պատարագ է լինում, Որոտնավանքն էլ եթե գործի, հուսով ենք, այնտեղ էլ պատարագ կմատուցվի»,-ասաց տեր Վրթանեսը։

Օձնեցին հայ եկեղեցու այն սակավաթին կաթողիկոսներից է, որոնք դասվել են սրբերի կարգը։ Նրա ապրած իրական կյանքն ու կատարած իրական գործերը միահյուսվել են ժողովրդական սիրուց ու հիացմունքից ծնված առասպելական պատումների հետ։ Առաքելական եկեղեցին ու հայ պատմիչները դրանք համարում են իրական հրաշագործություններ։

Օձնեցու տոնն ու «Օձի պորտը». հավատքը հաղթահարում է անգամ կորոնավիրուսը

Հովհաննես Գ Օձնեցին հին պատմական աղբյուրներում ու նկարներում ներկայացվում է որպես գեղեցիկ, բարձրահասակ ու թիկնեղ տղամարդ, որը սիրում էր նաև շքեղ հագնվել ու հետևում էր իր արտաքին տեսքին, բայց իր հոգևոր կյանքն անցկացնում էր պահքով, աղոթքներով ու եկեղեցականին բնորոշ տքնությամբ:

Օձունի «Օձի պորտը». Որտեղ համտեսել Հայաստանի «ոսկե ջուրը»

Օձնեցին կաթողիկոս է եղել 717-728 թթ.-ին, երբ Հայաստանի մի մասը արաբների տիրապետության ներքո էր, իսկ արաբ խալիֆա Օմար Բ-ն ձգտում էր վերացնել հայ իշխաններին։

Մեզ հասած պատմության համաձայն` խալիֆն Օձնեցուն հրավիրում է Դամասկոս, և կաթողիկոսը որոշում է արաբ խալիֆին ներկայանալ պատշաճ տեսքով։

Տեր Վրթանեսի խոսքով` Օձնեցին խալիֆին ապշեցնելու համար անգամ ոսկի է խարտում իր վեհաշուք, ճերմակ մորուքին՝ էլ ավելի շլացուցիչ տեսք ունենալու համար։

Խալիֆին հիացնում է կաթողիկոսի գեղեցկությունը, և Խալիֆը, դիմելով Օձնեցուն, ասում է, որ լսել է, թե քրիստոնյաների մարգարե Հիսուսը եղել է հեզ ու խոնարհ, աղքատությունը սիրող, պարկեշտ ու ճոխությունից հեռու անձ, իսկ ինչպե՞ս է ստացվել, որ նրանց հետեւորդ Օձնեցին ներկայանում է այդպիսի շքեղությամբ:

«Օձնեցին խալիֆին առաջարկում է բոլոր ներկաներին դուրս հանել, որից հետո հանում է իր ճոխ զգեստները, և ամիրապետը տեսնում է, որ կաթողիկոսի հագին այծի խուրձ է, ինչից մարմինը վնասվել է, ու արյուն է հոսում։ Օձնեցին բացատրում է, որ մարդուն ճանաչելու համար պետք է ոչ թե արտաքինին նայել, այլ ներքինին։ Օձնեցու մարմնից արյան մի կաթիլ է ընկնում խալիֆի աչքին, որից նրա կույր աչքը բժշկվում է։ Այս ամենից հիացած խալիֆը խոստանում է, որ կկատարի Օձնեցու ցանկացած խնդրանք։ Օձնեցին Օմարին խնդրում է դադարեցնել քրիստոնյաներին բռնի հավատուրացություն ստիպելու փորձերը, որ եկեղեցիներն ու հոգևորականներն ապահով լինեն, եւ որ քրիստոնյաները, ուր էլ գտնվեն, ազատորեն դավանեն իրենց կրոնը»- ասաց Տեր Վրթանեսը։

Մեզ հասած այս ավանդապատման մեջ, որքան էլ անհավատալի թվա, պատմական փաստն այն է, որ արաբ խալիֆան Օձնեցու հետ հանդիպումից հետո իրոք հրովարտակ է արձակել ու կատարել հայոց հովվապետի խնդրանքը։

Հայաստանի հյուսիսի տեսարժան վայրերը, կամ ինչո՞վ է զբոսաշրջիկներին գրավում Լոռին

Կիրակոս Գանձակեցու հավաստմամբ՝ Օմարի հետ հանդիպումից հետո հայոց կաթողիկոսին հաջողվում է վերամիավորել Արաբական խալիֆայության ու Բյուզանդական կայսրության միջև բաժանված Հայաստանը։

Սա, բնականաբար, զայրացնում է բյուզանդական պատրիարքին ու նա հայտարարում է, որ պետք է բռնի Օձնեցուն ու նետի եռացող կաթսայի մեջ, ինչն այդ ժամանակների բյուզանդական ինկվիզիցիայի մահապատժի ձևերից մեկն էր։

Քարե «ինստագրամ», կիսալուսին խաչի վրա և Օձունի եկեղեցու այլ գաղտնիքները

«Բայց ճակատամարտի ժամանակ տեսիլք է երևում։ Երկնքից հրե սուր է իջնում, և Հովհան Օձնեցին այն կապում է մեջքին։ Հունաց բանակը դա տեսնելով, սարսափահար փախչում է։ Իսկ պատրիարքը, որը պիտի Հովհան Օձնեցուն նետեր կաթսայի մեջ, իր շքախմբով գերի է ընկնում։ Օձնեցին կենտրոնում խարույկ է վառում, վրան ջրով կաթսա է դնում, ջուրը եռում է, Բյուզանդիայի պատրիարքին թվում է, թե իրեն, ինչպես ինքն էր հոխորտացել, կգցեն եռացող կաթսան։ Բայց Հովհան Օձնեցին խաչափայտի մասունքով խաչն է գցում կաթսայի մեջ ու պատրիարքին ասում. «Ով ձեռքը կմտցնի եռացող ջրի մեջ ու խաչը կհանի, նրա դավանանք էլ ճիշտ է»։ Պատրիարքը չի կարողանում հանել, Օձնեցին խաչակնքում է, և ձեռքը դանդաղ մտցնում կաթսայի մեջ, հանում խաչը»,- պատմում է տեր Վրթանեսը։

Օձնեցու տոնն ու «Օձի պորտը». հավատքը հաղթահարում է անգամ կորոնավիրուսը

Օձնեցուն վերագրվող հրաշագործությունները բազմաթիվ են, ու մարդիկ այսօր էլ հավատում են սիրված կաթողիկոսի հրաշագործ ուժին։
Օձունի եկեղեցուց բացի այս օրը, ինչպես նաև Օձնեցու մահվան օրը՝ ապրիլի 17-ին, մեծ թվով ուխտավորներ այցելում են Օձնեցու շիրիմին, որը գտնվում է Արդվի գյուղում։

Չի շրջանցվում նաև Օձի պորտը, որն իր բուժիչ աղբյուրի ջրով հայտնի ուխտատեղի է։

Օձնեցու տոնն ու «Օձի պորտը». հավատքը հաղթահարում է անգամ կորոնավիրուսը

«Այս տարի վարչապետը հայտարարել է «Օձի պորտից ջուր խմելու տարի»։ Մենք ուրախանում ենք, որ նման մակարդակով ուշադրություն է դարձվում մեր սրբավայրերին»,- ասաց Տեր Վրթանեսը։

Օձնեցու տոնն ու «Օձի պորտը». հավատքը հաղթահարում է անգամ կորոնավիրուսը

 

Օձի պորտ կոչվող սրբավայր-ուխտատեղիին Sputnik Արմենիան կանդրադառնա իր հետագա հրապարակումներում, իսկ մեր այս պատմությունն ավարտենք ափսոսանքով. Օձունի՝ 5-ից 6-րդ դարերով թվագրվող ու մինչ այսօր շատ լավ պահպանված եզակի եկեղեցին օր օրի ավերվում է։ Դրա արտաքին սրահներն այսօր ծածկ չունեն, ինչի հետևանքով բաց մնացած պատերն ու կամարները մաս-մաս պոկվում, թափվում են։

Օձնեցու տոնն ու «Օձի պորտը». հավատքը հաղթահարում է անգամ կորոնավիրուսը

Եկեղեցու ծածկը վերականգնելու՝ տեր Վրթանեսի փորձերն առայժմ ցանկալի արդյունք չեն տվել, բայց հույս կա։ ՀՀ նախագահն իր վերջին այցից հետո այդ նպատակի համար 500 հազար դրամ է հատկացրել։ Այլ բարերարներ էլ կան։ Միակ խոչընդոտը, թերևս, բյուրոկրատական քաշքշուկն ու արհեստական ձգձգումներն են, որոնք, հատկապես անձրևային այս եղանակին, նպաստում են հնագույն կառույցի էլ ավելի քայքայմանը։

Օձնեցու տոնն ու «Օձի պորտը». հավատքը հաղթահարում է անգամ կորոնավիրուսը

Ինչու է ոչ միանձնուհի կինը թաղված Օձունի եկեղեցու բակում, կամ հայկական մայր Թերեզան