ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Որոշ ավիաընկերություններ կոմերցիոն նկատառումներից ելնելով` չեղարկել են կամ նախատեսում են չեղարկել որոշ չվերթեր։ Facebook սոցիալական ցանցի իր էջում լուրը հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:
««Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան և Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղիներով չվերթերը, իսկ Ryanair ավիաընկերությունը՝ Միլան և Հռոմ չվերթերը»,–գրել է նա։
Հովհաննիսյանի խոսքով` Qatar Airways, Fly Dubai», Belavia, Pegas Fly ավիաընկերությունները նույնպես չվացուցակում ճշգրտումներ են արել. չեղարկելու են որոշ չվերթեր։
Հիշեցնենք` կառավարությունում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը գնահատելու համար հրավիրված խորհրդակցությունից հետո Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ չվերթերի չեղարկումը ոչ թե պայմանավորված է կորոնավիրուսի տարածման վախի հետ, այլ կոմերցիոն բնույթ է կրում։ Նրա խոսքով` ավիաընկերությունները տեսնում են ուղևորահոսքը նվազում է, ձեռնտու չէ թռիչքներ իրականացնելը, ու չեղարկում են դրանք։
Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակված 15 քաղաքացի կա։
Քաղավիացիայի ոլորտում ստեղծված վիճակը համեմատում են 2–րդ համաշխարհայինի հետ