Լիոնում պղծել են Հայոց ցեղասպանության հուշարձանը. դեսպանությունն արձագանքել է

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Լիոնում Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Լիոնի Անտոնեն Պոնսե հրապարակում վանդալիզմի գործողություններ են կատարվել։ Պղծվել է այնտեղ գտնվող Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրը։ Տեղեկությունը հայտնում է Nouvelles d’Arménie–ն։

Տեղեկություններ կան որ անհայտ անձինք հուշարձանի սյունների վրա գրել են A. C. A. B («All cops are bastards»)։ Սովորաբար այսօրինակ գրություններ են անում անարխիստներն ու ձախ հայացքների հետևորդները:

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Լիոնում Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծումը և համարում, որ սա վանդալիզմի դրսևորում է։

Նշենք, որ սա վերջին ամիսների ընթացքում վանդալիզմի երկրորդ դեպքն է Ֆրանսիայում։ Անցյալ տարվա դեկտեմբերին անհայտ անձինք ներկ էին լցրել երկրի հարավում գտնվող Բանդոլ փոքրիկ քաղաքու մ գտնվող հայկական խաչքարի վրա։