ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Մարտի 14-ի դրությամբ աշխարհում 145,816 մարդ է վարակվել կորոնավիրուսով, իսկ վարակից մահացածների թիվը 5438 է։ Այս տեղեկությունը հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքը։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվել և բուժվել է 72,550 մարդ։
Չինաստանում վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 11–ով, իսկ ընդհանուր առմամբ, այնտեղ կորոնավիրուսով վարակման 80,824 դեպք կա։ Սակայն վարակվածների գերակշիռ մասը` 65,564 մարդ, արդեն իսկ բուժվել է։ Վիրուսը, սակայն, Չինաստանում 3,189 մարդու կյանք է խլել։
Կորոնավիրուսի տարածման և դրանից մահացության առումով Իտալիայում իրավիճակը կարծես թե մի փոքր հանդարտվել է` մեկ օրվա ընթացքում այնտեղ նոր վարակվածներ և հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել։ Իտալիայում, այնուամենայնիվ, 17,660 վարակվելու դեպք է գրանցվել` 1,266 մահվան ելքով։
«Այս տարվա պլանները շատերը կչեղարկեն». կորոնավիրուսը կարող է կաթվածահար անել աշխարհը
Նշվում է` կորոնավիրուսի մեկ նոր դեպք է գրանցվել Մարոկկոյում. վարակակիրը 64–ամյա ֆրանսիացի է, որը մարտի 2–ին Ֆրանսիայից էր Մարոկկո գնացել։
Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն իսկ կորոնավիրուսով վարակման 13 դեպք է հայտնաբերվել։ Հիվանդները բուժում են ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Ծաղկաձորի «Գոլդեն փելեսում» կան մեկուսացվածներ. նրանք այն մարդիկ են, ովքեր շփվել են վարակակիրների հետ։
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կորոնավիրուսի թեստ են հանձնելու