Հայաստանում կորոնավիրուսի պատճառով փակվում են նաև պետական մշակութային օջախները

Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ փակ կլինեն թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարաններն ու գրադարանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Պետական ենթակայության մշակութային օջախներում բոլոր միջոցառումները մինչև մարտի 23–ը կհետաձգվեն։ Facebook սոցիալական ցանցի իր էջում նորությունը հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Աշակերտների հետ կշփվեն տեսակապով, քննությունները կհետաձգեն. ԿԳՄՍՆ–ն քայլեր է ձեռնարկում

Կորոնավիրուսով վարակվածների, մահացածների և բուժվածների թիվն աշխարհում. նոր տվյալներ

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը` առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները։ Մասնավորապես, փակ կլինեն թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները»,–գրել է նախարարը։

Նա հայտնել է նաև, որ հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնի լրացուցիչ։

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն իսկ կորոնավիրուսով վարակվելու 15 դեպք է հայտնաբերվել։ Հիվանդները բուժում են ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Ծաղկաձորի «Գոլդեն փելեսում» կան մեկուսացվածներ. նրանք այն մարդիկ են, ովքեր շփվել են վարակակիրների հետ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հայտնաբերվել. հիվանդները դարձան 15–ը