Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հայտնաբերվել. հիվանդները դարձան 15–ը

Կորոնավիրուսի նոր վարակակիրներն Էջմիածնից են։ նրանք այս օրերին մեկուսացված են եղել Ծաղկաձորում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ևս երկու դեպք է հայտնաբերվել։ Facebook սոցիալական ցանցի իր էջում լուրը գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Բավրայի անցակետը հատելուց հետո երկու օտարերկրյա քաղաքացի է մեկուսացվել. Շիրակի մարզպետ

«Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել»,–գրել է նա:

Նախարարը հայտնում է, որ այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որոնցից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք էր հայտնաբերվել։ Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու։ Դրանից հետո կինը մասնակցել է որդու նշանադրությանը։ Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց` կինը թաքցրել է, որ ջերմություն ունի, և կաթիլային ընդունելուց հետո` գնացել է որդու նշանադրությանը։

Կորոնավիրուսով վարակվածների, մահացածների և բուժվածների թիվն աշխարհում. նոր տվյալներ