COVID-19-ի տարածման պատճառով «կարմիր գոտի» հայտարարված Իտալիայում երաժշտական ֆլեշմոբ է անցել։ Իրենց տներում կարանտինի մեջ գտնվող մարդկանցից շատերը պատշգամբներ են դուրս եկել և սկսել են երգել ու նվագել։
Նրանք որոշել են այսպես պայքարել COVID-19 վարակի դեմ ու ցույց տալ, որ չեն վախենում վտանգավոր կոոնավիրուսից ու չեն պատրաստվում ընկճվել։
Նիկոլ Փաշինյանը ճիշտ բարևելու օրինակ է ցույց տալիս. լուսանկար
Մարդիկ իրենց ելույթները սոցցանցերում տարածում են #Flashmobsonoro հեշթեգով։
Մարտի 14-ի տվյալներով՝ Իտալիայում վարակվածների թիվը հասել է 17660-ի, մահացածների թիվը՝ 1266-ի։
Հետո ավելի եռանդով կհամբուրվեք, կամ ինչպես են կորոնավիրուսը սանձում Հայաստանում