Բավրայի անցակետը հատելուց հետո երկու օտարերկրյա քաղաքացի է մեկուսացվել. Շիրակի մարզպետ

Բավրայի անցակետը հատած երկու օտարերկրացիները ջերմություն են ունեցել: Նրանց կորոնավիրուսի ախտորոշման թեստ են արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Բավրայի անցակետը հատելիս երկու օտարերկրյա քաղաքացի մեկուսացվել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում։ Տեղեկությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Կորոնավիրուսով վարակվածների, մահացածների և բուժվածների թիվն աշխարհում. նոր տվյալներ

«Հայ-վրացական սահմանը հսկողության տակ է։ Այսօր բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրացվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում։ Ընթացակարգերի համաձայն` նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները»,–գրել է մարզպետը։

Նրա խոսքով երկու իրանցիները շատ շուտով տան ճանապարհը կբռնեն։

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն իսկ կորոնավիրուսով վարակման 13 դեպք է հայտնաբերվել։ Հիվանդները բուժում են ստանում «Նորք»  ինֆեկցիոն հիվանդանոցում։ Ծաղկաձորի «Գոլդեն փելեսում» կան մեկուսացվածներ. նրանք այն մարդիկ են, ովքեր շփվել են վարակակիրների հետ։

«Այս տարվա պլանները շատերը կչեղարկեն». կորոնավիրուսը կարող է կաթվածահար անել աշխարհը