Բավրայի անցակետում մեկուսացված քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. մարզպետ

Շիրակի մարզպետը ուկրաինացի վարորդների թեստերի պատասխանների մասին գրել է Facebook–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Բավրայի անցակետից մեկուսացված ուկրաինացի երկու վարորդների մոտ վիրուսային հիվանդություն չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:


Մարզպետն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Բավրայի անցակետը հատելիս երկու օտարերկրյա քաղաքացու մեկուսացրել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում: Վարորդների մոտ գրանցվել էր մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում։

Փաշինյանը երկընտրանքի առաջ է․ հանրաքվեն կչեղարկվի՞ կորոնավիրուսի պատճառով

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի 15 հաստատված դեպք կա, վարակակիրներից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ: Հիշեցնենք, որ մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք էր հայտնաբերվել։ Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու։ Դրանից հետո կինը մասնակցել է որդու նշանադրությանը։ Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց` կինը թաքցրել է, որ ջերմություն ունի, և կաթիլային ընդունելուց հետո գնացել է որդու նշանադրությանը։

Սարգսյանը կորոնավիրուսի թեմայով զրուցել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ