Բանկերն այնպես կանեն, որ հաճախորդները չկանգնեն վարկերի մարման խնդրի առաջ. Փաշինյան

Բանկերն իրենց հաճախորդների հետ կաշխատեն անհատական մոտեցմամբ. կերկարացնեն վարկերի ժամկետը, կվերանայեն տոկոսադրույքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Բանկերը բոլոր հաճախորդներին կցուցաբերեն անհատական մոտեցում, որպեսզի վերջիններս չկանգնեն վարկերի մարման խնդրի առաջ։ Facebook սոցցանցի պաշտոնական էջում ուղիղ եթերի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի և նրա տիկնոջ մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, բայց վարակվածների թիվն ավելացել է

«Երկուշաբթի օրը ԿԲ–ն նամակով դիմել է բանկերին, որպեսզի վերջիններս վերանայեն  կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները։ Խոսքը վերաբերում է զբոսաշրջության և ծառայություններ մատուցողների ոլորտին, ինչպես, օրինակ` հյուրատնային, ռեստորանային ոլորտում գործող հաճախորդներին»,–ասաց վարչապետը։

Սարգսյանը կորոնավիրուսի թեմայով զրուցել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

Նրա խոսքով` բանկերն իրենց հաճախորդների հետ կաշխատեն անհատական մոտեցմամբ, նրանք կերկարացնեն վարկերի ժամկետը, կվերանայեն տոկոսադրույքները։

Նշված փոփոխություների արդյունքում, ըստ Փաշինյանի, չի վատանա հաճախորդների վարկային պատմությունը, նրանք խնդիրների լուծման համար ժամանակ կունենան։

Հիշեցնենք, որ երեկ ԿԲ–ն հայտարարություն էր տարածել` հորդորելով կորոնավիրուսի կանխարգելման նպատակով օգտվել անկանխիկ վճարամիջոցներից։ ՀՀ ԿԲ-ն հավաստիացնում է, որ վերջիններս ապահովում են արագ և ապահով վճարումների իրականացումը` միաժամանակ բացառելով կանխիկի հետ շփումը, նվազեցնելով վարակի հնարավոր տարածումը:

Հայաստանում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսով վարակվելու 18 դեպք։

Փաշինյանը երկընտրանքի առաջ է․ հանրաքվեն կչեղարկվի՞ կորոնավիրուսի պատճառով