500 վերելակ Երևանի համար. քաղաքապետարանը մրցույթ կհայտարարի, բայց ո՞ր շենքերի բախտը կբերի

Մայրաքաղաքի ղեկավարությունն ուզում է լուծել անմխիթար վիճակում գտնվող հին վերելակների խնդիրը։ Երևանի բազմահարկ շենքերում ընդհանուր առմամբ 4600 վերելակ կա։ Քաղաքապետարանի գնահատմամբ` դրանցից  3500–ը փոխելու ենթակա են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ մոտակա օրերին վերելակների նոր խմբաքանակի համար մրցույթ կհայտարարվի։

Երևանում վերելակ է պոկվել. 36-ամյա երիտասարդը հիվանդանոցում է

Երևանի վարչական շրջաններում նոր վերելակներ են գործարկվել

Հունվարին հայտնի էր դարձել, որ 2020 թվականին քաղաքային իշխանությունը մտադիր է 500 վերելակ ձեռք բերել։

Քաղաքապետարանից նշեցին նաև, որ թեև մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերին, բայց հայտերի ընդունումը կարող է մինչև 2 ամիս տևել։

Քաղաքապետարանն արդեն պատրաստել է  մրցույթի տեխնիկական առաջադրանքը, որտեղ նշված է, օրինակ՝ ինչ չափի պետք է լինեն վերելակները, ինչ ամրություն պետք է ունենան ճոպանները։ Շենքերը, որտեղ կտեղադրվեն նոր վերելակները, դեռ չեն ընտրվել: Մինչ այդ քաղաքային իշխանությունն ուսումնասիրում է բազմահարկ շենքերի վերելակները՝ հասկանալու համար` նախևառաջ որոնք է պետք փոխել։

Մրցույթը բաժանված է մի քանի լոտերի. դրան կարող են մի քանի մատակարար մասնակցել։

Նշենք, որ Երևանում կա նաև տեղական ձեռնարկություն, որը տեխնիկա է հավաքում։ Այն բացել է «ՌԱՖԷԼԳՐԻԳ» ընկերությունը։ Գործարանը գտնվում է Եղեգնաձորում։ Դեռ խորհրդային տարիներից մնացած գործարանը շարունակում է ռելե թողարկել ռուսական ավտոգործարանների պատվերով։ Վերելակներ հավաքելը նոր նախագիծ է, որն ընկերությունը բացել է Երևանում`  Մոգիլևի վերելակների գործարանի հետ։

Լավ լուր. 100–ի փոխարեն 500 նոր վերելակ կտեղադրվի Երևանում

Նոր վերելակներ` հին շենքերում. քանի շենք կարժանանա այդ բախտին

«Ապագայում ուզում ենք որոշ մասեր տեղում արտադրել։ Հատկապես, որ մետաղի մշակման հարցում փորձ ունենք»,–նշեց ընկերության տնօրեն Ռաֆայել Գրիգորյանը։

Նրա կարծիքով` խոշոր պատվերի դեպքում ավելի հեշտ կլինի արտադրությունը կարգավորել, քանի որ այդ դեպքում աշխատանքի ինքնարժեքը կընկնի։

Նշենք` անցած տարի Երևանի քաղաքապետարանն արդեն 20 վերելակ է փոխել։ Դրանց մի մասը քաղաքապետարանը գնել է հայ-բելառուսական նախագծից։

Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում մոտ 4600 վերելակ կա, դրանցից 3500–ը պետք է փոխարինվեն։ Մեկ վերելակ փոխելն արժե մոտ 10 միլիոն դրամ։

Հանրապետության այլ քաղաքներում կա ևս 400 վերելակ, որոնք ավելի անմխիթար վիճակում են։

Այս տեմպերով` վերելակների հարցը 100 տարում էլ չի լուծվի. Բաբկեն Հարությունյան