Գագիկ Ծառուկյանը շշով կերակրում է առյուծի ձագին. լուսանկար

ԲՀԿ առաջնորդի էջի հետևորդները և՛ զարմացել, և՛ հիացել են Ծառուկյանի հրապարակած լուսանկարներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հետևորդներին ապշեցրել է` facebook-յան իր էջում հրապարակելով զվարճալի լուսանկարներ։ Լուսանկարներում երևում է, թե ինչպես է Ծառուկյանը կաթի շշով կերակրում առյուծի փոքրիկ սպիտակ ձագին։

«Ցանկացած կենդանի խնամելը պահանջում է ամենօրյա մեծ ուշադրություն և պատասխանատվության մեծ զգացում»,–գրել է Ծառուկյանը։

Քաղաքական գործչի լուսանկարը բազմաթիվ հիացական մեկնաբանությունների է արժանացել։ Այն առաջինը մեկնաբանել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Հրաշք»,–գրել է նա։

Ծառուկյանի էջի մյուս հետևորդներն էլ մի շարք դրական մեկնաբանություններ են թողել։

Ծառուկյանը դրա կարիքը չունի. ԲՀԿ առաջնորդը վստահ է, որ կորոնավիրուսով չի վարակվի

«Կյանքի կտոր»,«բարի մարդ», «հոգատար մարդն իր լավ վերաբերմունքը դրսևորում է նաև կենդանիների նկատմամբ»,–գրել են նրանք։

Առհասարակ, Գագիկ Ծառուկյանին «պատկանող» կենդանիների թվաքանակի և տեսականու մասին վաղուց են տարբեր տեղեկություններ են պտտվում։

Ըստ մամուլում տեղ գտած տեղեկության` 2015-2019 թվականների ընթացքում Գագիկ Ծառուկյանին տրամադրվել է ՀՀ տարածքից Բելառուսի Հանրապետություն վերաարտահանման թույլտվություն՝ 4 առանձնյակ հովազ լեո (Panthera leo) տեսակի առյուծի համար:

Ծառուկյանը չի վստահում տնտեսական հեղափոխությանը. ինչու

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, որտեղ պահվում են տարատեսակ կենդանիներ (դրանց տեսակային և քանակային կազմն անհայտ է) վերջերս արտառոց և վտանգավոր միջադեպ էր տեղի ունեցել: Պատգամավորի կողմից պահվող գիշատիչներին հաջողվել էր դուրս գալ վանդակներից՝ ստանալով ժամանակավոր ազատություն: Բարեբախտաբար միջադեպը դրական ավարտ էր ունեցել. չեն վնասվել ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները: Օգնության հասած մասնագետներին հաջողվել է կենդանիներին վանդակ վերադարձնել: