Մեծ քանակով հիվանդների դեպքում ծանր կլինի, և ԱՀԿ–ի օգնության կարիքը կունենանք. «Հրապարակ»

Կորոնավիրուսի տարածման պատճառով հիվանդանոցներն արտակարգ ռեժիմով են աշխատելու՝ ինչպես պատերազմների ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Մի քանի օր է, ինչ Հայաստանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները՝ մեծ հիվանդանոցներում մոնիտորինգ են անում, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել կորոնավիրուսին. Տեղեկությունը հաղորդում է «Հրապարակ» թերթը։

Արդարադատության նախարարությունը վստահեցնում է` ՔԿՀ–ներում խուճապի հիմքեր չկան

«Հիվանդանոցներից մեկի պատասխանատուին հարցրել էինք, թե ի՞նչ եզրակացության են եկել։ Ի պատասխան ասել են, որ մասնագետները գտել են` մեծ ծավալով հիվանդների դեպքում ծանր կլինի, չենք կարողանա դիմագրավել, եթե չլինի ԱՀԿ-ի օգնությունը, քանի որ մահճակալների, դեղորայքի ծավալների խնդիր կա»,–գրում է թերթը։

Հիվանդանոցներն արտակարգ ռեժիմով են աշխատելու, ինչպես պատերազմների ժամանակ։ Վերապրոֆիլավորվելու են՝ պլանային հիվանդներ չեն ընդունելու, զբաղված են լինելու կորոնավիրուսով։ Իսկ հիվանդության բուժման ծախսերը հոգալու է պետությունը:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը կորոնավիրուսով է վարակվել

Առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ԱՀԿ մասնագետները Հայաստանում են մարտի 9–ից։ «ԱՀԿ ուսումնասիրության արդյունքներն ամփոփվելուց հետո դրանք կհրապարակվեն»,–ասացին նախարարությունից։

Հիշեցնենք, որ Հայաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակման 6 դեպք է գրանցվել։ Բացի այդ, դատելով պաշտոնական լրահոսով հայտնված թվային տվյալներից` մարտի 12-ի դրությամբ Ծաղկաձորում մեկուսացված է ընդհանուր առմամբ 98 մարդ։ Նրանցից 31-ը «Գոլդեն փելես» հյուրանոց են տեղափոխվել դեռ մարտի 1–ին, 2 շաբաթ ժամկետով։

Սիրիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը հորդորում է հյուպատոսական հաշվառում անցնել