ԵՐԵՎԱՆ, 13 մարտ — Sputnik. Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մարտի 13-ի դրությամբ կազմում է 134 829 մարդ, մահացել են 4 984–ը։ Ընդհանուր առմամբ հիվանդությունը տարածված է աշխարհի 127 երկրում: Տեղեկությունը հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքը։
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը Չինաստանում հասնում է 80 814–ի, նրանցից 64 119-ը ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցներից։ Դա կազմում է վարակվածների ընդհանուր թվի 77,7%–ը։ Համաճարակը Չինաստանում ընդհանուր առմամբ արդեն 3 177 մարդու կյանք է խլել, մահացության միջին մակարդակը երկրում կազմում է 3,9%.
Վերջին օրերին Չինաստանում համաճարակային իրավիճակը բարելավվում է, վերջին քսանչորս ժամում այնտեղ ընդամենը կորոնավիրուսի 8 դեպք է հայտնաբերվել։
Մեծ քանակով հիվանդների դեպքում ծանր կլինի և ԱՀԿ–ի օգնության կարիքը կունենանք. «Հրապարակ»
Կորոնավիրուսի հետ կապված ամենածանր իրավիճակը Իտալիայում է. հաստատված է վարակման ավելի քան 15 113 դեպք, իսկ զոհերի թիվն անցնում է հազարը։
Պաշտոնապես Հայաստանում հիվանդների թիվը 6-ն է, բայց վարակվածները կարող են ավելի շատ լինել։ Մարտի 12-ի դրությամբ Ծաղկաձորում պաշտոնապես մեկուսացված է ընդհանուր առմամբ 98 մարդ։ Նրանցից 31-ը «Գոլդեն փելես» հյուրանոց են տեղափոխվել դեռ մարտի 1–ին, 2 շաբաթ ժամկետով։ Մարտի 11-ին հյուրանոցում կարանտինի են տեղավորել ևս 10 մարդու, իսկ մարտի 12-ին` ևս 57–ին։ Նրանք բոլորը ուղիղ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մարդու հետ։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը կորոնավիրուսով է վարակվել