Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ ԿԲ-ն հորդորում է օգտվել անկանխիկ վճարամիջոցներից

ՀՀ ԿԲ-ն հավաստիացնում է, որ վերջիններս ապահովում են արագ և ապահով վճարումների իրականացումը` միաժամանակ բացառելով կանխիկի հետ շփումը, նվազեցնելով վարակի հնարավոր տարածումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորում է հնարավորինս լայնորեն օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից:

ՀՀ ԿԲ-ն հավաստիացնում է, որ վերջիններս ապահովում են արագ և ապահով վճարումների իրականացումը` միաժամանակ բացառելով կանխիկի հետ շփումը, նվազեցնելով վարակի հնարավոր տարածումը:

Կորոնավիրուսի պատճառով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվում է

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին:

Մարտի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան)։

Ինչպես են ապրում Ծաղկաձորում կորոնավիրուսի պատճառով մեկուսացվածները, ով է նրանց կերակրում

Մարտի 12-ի երեկոյան ՀՀ վարչապետն ու առողջապահության նախարարը հայտարարեցին ևս 2 նոր հաստատված դեպքի մասին։ Նրանցից մեկը վարակակիրներից մեկի ամուսինն է, մյուսը՝ մորաքրոջ տղան։ Նրանք տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։

Այսօր` մարտի 13–ին, Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ևս 2 դեպք է հաստատվել։

Իրանի անվտանգության ուժերը 24 ժամվա մեջ կմաքրեն երկրի փողոցները. AFP

Մարտի 12-ի դրությամբ Ծաղկաձորում պաշտոնապես մեկուսացված է ընդհանուր առմամբ 98 մարդ։ Նրանցից 31-ը 2 շաբաթ ժամկետով «Գոլդեն փելես» հյուրանոց են տեղափոխվել դեռ մարտի 1–ին։ Մարտի 11-ին հյուրանոց են տեղափոխել ևս 10 մարդու, իսկ մարտի 12-ին` ևս 57–ին։ Նրանք բոլորը ուղիղ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մարդու հետ։