ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել: Լրագրողների հետ զրույցում սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասաց, որ նիստը բավականին բուռն է անցել։
«Նիստի արդյունքների մասին կլինի հայտարարություն։ Հավանաբար, հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարությամբ հանդես կգա»,–ասաց Սինանյանը։
Նա հայտնեց նաև, որ Իրանում կան 3-4 հայեր, որոնք Իրանի քաղաքացիներ են և ուզում են Հայաստան վերադառնալ։ Սինանյանի խոսքով` փորձում են ձևաչափ գտնել, որ նրանց ՀՀ բերեն։
Հարցն այն է, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ Հայաստանն ունի պարտականություններ, իսկ ազգությամբ հայերի, սակայն ոչ ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ըստ Սինանյանի, կան բարոյական իրավունքներ։
Հիշեցնենք, որ Հայաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 6 դեպք է գրանցվել։ Բացի այդ, դատելով պաշտոնական տվյալներից` մարտի 12-ի դրությամբ Ծաղկաձորում մեկուսացված է ընդհանուր առմամբ 98 մարդ։
Նրանցից 31-ը «Գոլդեն փելես» հյուրանոց են տեղափոխվել դեռ մարտի 1–ին, 2 շաբաթ ժամկետով։
Սիրիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը հորդորում է հյուպատոսական հաշվառում անցնել