Արտառոց դեպք Տավուշում. անտառապահը կացնով կտրել է համագյուղացու ականջը

Անտառապահը եկեղեցու բակում հայհոյանքներ է հնչեցրել ու համագյուղացու նկատողությունը «ծանր տարել»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է` Տավուշի մարզում արտառոց դեպք է տեղի ունեցել` անտառապահը կացնով կտրել է Գանձաքար գյուղի բնակչի ականջը։

Արդարադատության նախարարությունը վստահեցնում է` ՔԿՀ–ներում խուճապի հիմքեր չկան

«2020–ի մարտի 11-ին Տավուշի Գանձաքար գյուղի բնակիչը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, իրենց գյուղի տարածքում անտառապահը գյուղի վերջնամասում գտնվող եկեղեցու դիմաց ծեծել է ու նաև կացնով հարվածել–կտրել է ականջը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով:

Խոշոր ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտան խցանված է

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ մարտի 11-ին, ժամը 20:30-ի սահմաններում, տուժողը, գտնվելով նույն գյուղի եկեղեցու մոտ, դիտողություն է արել եկեղեցու բակում հայհոյանքներ հնչեցնող անտառապահին: Վերջինս դիտողությունն ընդունել է ագրեսիվ, հայհոյել և հրելով գետնին է գցել տուժողին: Այնուհետև, երբ վերջինս բարձրացել է, անտառապահը կացնով հարվածել է նրա աջ ականջին՝ կտրելով այն:

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. օգտակար խորհուրդներ

Միջոցներ են ձեռնարկվում` ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: