Զախարովան պատասխանել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին էսկալացիայի մասին հարցին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հետագա էսկալացիան անթույլատրելի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Մոսկվան անհանգստացած է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացմամբ և կոչ է անում կողմերին զուսպ լինել ու զերծ մնալ ուժ կիրառելուց։ Այս կոչն այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հնչեցրել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով Հայաստանի հանրային հեռուստատեսության հարցին։

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դիվերսիան թուրքական ուղերձ էր ՌԴ–ի համար

«Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը խնդրում է մեզ պատասխանել «ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին» հարցին։ Ցավոք, սահմանին ու շփման գծում շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր գրանցվել։ Դրա հետևանքով զոհեր ու վիրավորներ կան։ Կուզենայի ցավակցությունս հայտնել զոհերի հարազատներին ու մտերիմներին», – ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ երկու կողմերն էլ պետք է ակտիվացնեն բանակցային գործընթացը, որն ուղղված է քաղաքական գործողությունների միջոցով հակամարտության կարգավորմանը։

Ադրբեջանական կրակոցից զինծառայող է մահացել

«Վստահեցնում եմ ձեզ, որ մենք շարունակելու ենք հետևել զարգացումներին ու օպերատիվ մեկնաբանություններ անել այս թեմայի շուրջ», – ասել է Զախարովան։

Հիշեցնենք` մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք էր ստացել ՀՀ ԶՈՒ 36-ամյա պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը։

Ադրբեջանը միտումնավոր սրում է սահմանային իրավիճակը. ԱԳՆ