Թոմ Հենքսն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով. դերասանն ասել է` որտեղ են վարակվել

Հիվանդությունը ոչ ոքի չի շրջանցում, և աստղային կամ այլ կարգավիճակը չի կարող փրկել մարդուն։ Թոմ Հենքսը պատմել է, թե վարակվելուց հետո ինքն ու կինն ինչ քայլեր են ձեռնարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հոլիվուդյան աստղ, դերասան Թոմ Հենքսն ու նրա կինը` Ռիտա Ուիլսոնը, վարակվել են կորոնավիրուսով։ 63-ամյա դերասանն այդ մասին պատմել է Instagram–ի իր բաժանորդներին։

Թրամփը կորոնավիրուսի թեմայով դիմել է մարդկանց ու արգելք սահմանել Եվրոպայի համար

Զույգը վարակվել է Ավստրալիայում, որտեղ դերասանն աշխատել է Էլվիս Փրեսլիի կյանքի մասին պատմող ֆիլմի վրա։ Ամուսինների ինքնազգացողությունը վատացել է, և նրանք բուժօգնության են դիմել Քվիսլենդում։ Թեստերը ցույց են տվել, որ Հենքսերը վտանգավոր վարակով են հիվանդացել։

«Մենք թուլություն զգացինք, ինչպես մրսածության ժամանակ, մի քիչ տենդ կար։ Ռիտան ինչ–որ դեղ ուներ, բայց որպեսզի ամեն ինչ ճիշտ անենք, որոշեցինք դիմել պրոֆեսիոնալներին։ Թեստը ցույց տվեց, որ մեզ մոտ կորոնավիրուս է։ Ի՞նչ պետք է անենք հիմա։ Մենք կհետևենք բժիշկների ցուցումներին։ Մեզ կստուգեն, կմնանք հսկողության տակ և մեկուսացած կլինենք այնքան ժամանակ, որքան պահանջում են հասարակական անվտանգության կանոնները», – գրել է Հենքսը։

Դերասանը հայտնել է, որ ինքը կնոջ հետ պարբերաբար կտեղեկացնի իրենց առողջական վիճակի մասին։

Վրաստանում 12 տարեկան երեխա է վարակվել կորոնավիրուսով

Երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ նոր կորոնավիրուսի տարածումը հասել է համավարակի (պանդեմիա) աստիճանի, քանի որ տարածվել է երկրների մեծամասնությունում ու բոլոր մայրցամաքներում։

Կորոնավիրուսը Հայաստանին արդեն միլիոնների վնաս է տվել. Նովրուզը գալիս է, իրանցիները` ոչ