Փաշինյանն ընդհատում է արձակուրդը. կրթական հաստատություններում դասերը դադարեցվում են

ՀՀ վարչապետը խոստացավ վաղը կառավարությունում հրավիրել խորհրդակցություն կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի –Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է ընդհատել է արձակուրդն ու վերադառնալ աշխատանքի` կորոնավիրուսի տարածման հետ պայմանավորված։ Տեղեկությունը վարչապետը հայտնեց քիչ առաջ ուղիղ եթերում` ներկայացնելով ՔՊ հրատապ նիստում կայացրած որոշումները։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել. նախարար

Վարչապետը տեղեկացրեց նաև, որ վաղը ՀՀ կրթական հաստատություններում դասերը կդադարեցվեն։

«Եկեք պայմանավորվենք, որ վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի` ո՛չ նախակրթարանները, ո՛չ դպրոցները, ո՛չ բուհերը»,– ասաց Փաշինյանը։

Մարտի 13-ին կառավարության արտահերթ նիստ կգումարվի, որի ժամանակ կքննարկվի կորոնավիրուսի տարածման իրական իրավիճակը։ Նիստի ընթացքում կորոշվեն նաև հետագա կանխարգելիչ քայլերը, այդ թվում` կրթական հաստատություններում աշխատանքները վերսկսել–չվերսկսելու հարցը։

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց խուճապի ու սադրանքների չտրվել և առողջական խնդիրներ ունենալու դեպքում դիմել բժշկի` չվտանգելով շրջապատողների առողջությունը։

Վարչապետը հայտնեց նաև, որ սահմանադրական հանրաքվեի քարոզչության վաղվա նախանշված միջոցառումները տեղի չեն ունենա։ Քարոզարշավն ընդհանրապես դադարեցնելը կամ հանրաքվեն չեղարկելը Փաշինյանը չհստակեցրեց։

Ադրբեջանում կորոնավիրուսից առաջին մարդն է մահացել

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 31 հոգու մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են:

ՀՀ որոշ պատվիրակությունների արտասահմանյան այցերը չեղարկվել են

Երեկ` մարտի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան). նա աշխատում է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Այսօր հայտնի դարձավ, որ նրանցից մեկն Էջմիածնի բնակիչ է, որը 10 օր առաջ է Հայաստան ժամանել և հասցրել է մասնակցել հուղարկավորության և նշադրեքի արարողությունների։ Կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածներից 10-ին մեկուսացրել են «Գոլդեն փելեսում»։