Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է առաջին գործուղումը. Բադասյանը Փարիզ չի մեկնի

Արդարադատության նախարարն ու փոխնախարարը չեն մասնակցի Հակակոռուպցիոն ցանցի ղեկավար խմբի` Եվրոպայում նախանշված հանդիպումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուժը կորցրած է ճանաչել 2020 թվականի մարտի 2-ի իր որոշումը` արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին Ֆրանսիայի Հանրապետություն գործուղելու մասին։

Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է առաջին գործուղումը. Բադասյանը Փարիզ չի մեկնի

Վարչապետի նոր որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

Նրանք մարտի 25-28-ը Ֆրանսիայի Հանրապետությունում պետք է մասնակցեին Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Հակակոռուպցիոն ցանցի բարձր մակարդակի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Հակակոռուպցիոն ցանցի ղեկավար խմբի հանդիպումներին։

Նշենք, որ արտասահմանյան պաշտոնական գործուղումների չեղարկման մասին սա առայժմ առաջին հայտարարությունն է։ Sputnik Արմենիան գործողումների չեղարկման վերաբերյալ հարցում է ուղարկել կառավարություն, պատասխանը դեռ չենք ստացել։

ՀՀ կենտրոնական բանկը հավաքում է «կորոնավիրուսոտ» փողերը