«Կարո՞ղ եմ ասել` այսօր ոչ մի պաշտոնյա կաշառք չի վերցնում». Փաշինյանը խոսեց բացթողումներից

Վարչապետը Ջերմուկում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»–ի քարոզարշավ է իրականացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հայաստանում այլևս համակարգային կոռուպցիա չկա, սակայն անհատապես պաշտոնյաները շարունակում են կաշառք վերցնել: Ջերմուկում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»–ի քարոզարշավի ժամանակ այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչ գնով են Հայաստանում սպանություն պատվիրում. ԱԱԾ–ի ցնցող բացահայտումը

«Երբ մենք ասում ենք համակարգային կոռուպցիա չկա, նկատի ունենք, որ վերացել է այն երևույթը, երբ պաշտոնյան վերցնում է 1000 դրամ, կեսը պահում իրեն, 200 դրամը տալիս ղեկավարին, հետո այդ ղեկավարն այդ 200-ի կեսը պահում է իրեն, կեսը տալիս իր ղեկավարին և այլն։ Հայաստանում դա այլևս չկա։ Բայց կարո՞ղ եմ արդյոք ասել, որ այսօր ոչ մի պաշտոնյա կաշառք չի վերցնում։ Իհարկե, չեմ կարող։ Մենք ամեն շաբաթ պաշտոնյա ենք բռնում կաշառքի վրա, ամեն շաբաթ», – շեշտեց վարչապետը։

Փաշինյանի կարծիքով` թեև այժմյան կառավարությունը ընդհանուր առմամբ վստահելի ինստիտուտ է ժողովրդի համար, սակայն այն իր բոլոր մակարդակներում դեռևս չի կարող վստահելի լինել։

Զորակոչիկի մորից կաշառք է վերցրել ծառայությունը հետաձգելու համար. բժշկին կալանավորել են

Նշենք, որ հետհեղափոխական Հայաստանում մի շարք խոշոր պաշտոնյաներ կաշառք վերցնելու կամ տալու կասկածանքով կալանավորվել են։ Նրանց շարքում են ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը։

Կաշառք են ուզել հաշմանդամության խումբը փոխելու համար. ԱԱԾ–ի բացահայտումը

Հիշեցնենք`Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ից արձակուրդ է վերցրել` Հայաստանի տարբեր մարզերում «Այո»-ի քարոզարշավ իրականացնելու համար։ Նա արդեն եղել է Սյունիքում, այժմ Վայոց ձորում է։