Կանադայի վարչապետի մոտ կորոնավիրո՞ւս է. նրան ու կնոջը մեկուսացրել են

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բոլոր խորհրդակցությունները հեռախոսով անցկացնելու որոշում է ընդունել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և կինը` Սոֆի Գրեգոար–Թրյուդոն կորոնավիրուսի ախտանշաններ ունենալու պատճառով մեկուսացվել են։ Լուրը Twitter–ում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Կեմերոն Ահմադը։

​Նա հայտնում է, որ մեկուսացման մասին որոշումն ընդունվել է կառավարության ղեկավարի ու նրա կնոջ` Լոնդոնից վերադառնալուց հետո։ Առաջին տիկինը նախօրեին վատ է զգացել ու ջերմել է։

Փաշինյանն ընդհատում է արձակուրդը. կրթական հաստատություններում դասերը դադարեցվում են

Կանադայի վարչապետը բոլոր խորհրդակցությունները հեռախոսով անցկացնելու որոշում է ընդունել։

Հիշեցնենք` 2019 թվականին դեկտեմբերին Չինաստանի իշխանությունը հայտարարեց Ուհան քաղաքում անհայտ ծագման վարակի տարածման մասին։ Պարզվեց` հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել. նախարար

Ենթադրվում է, որ վարակը մարդկանց է փոխանցվել վայրի կենդանիներից։ Գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։

Վերջին տվյալներով`աշխարհում կորոնավիրուսի նոր տեսակով` COVID-19–ով հիվանդացած մարդկանց թիվը հասել է 126 258–ի, 4638 մարդ մահացել է։
ԱՀԿ–ն հայտարարել է, որ COVID-19–ի բռնկումը կարելի է համավարակ համարել։

Ինչու չեն մեկուսացրել Հայաստան ժամանածներին. պատասխանում է մասնագետը. տեսանյութ