Հրայր Թովմասյանը կորոնավիրուսի հետ կապված հայտարարություն է արել

ՍԴ նախագահը լրատվամիջոցներին խնդրել է մարտի 17-ին Սահմանադրական դատարանից ուղիղ հեռարձակում ապահովել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի— Sputnik. Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ` ՀՀ քաղաքացիներին հորդորելով չգնալ ՍԴ առաջիկա նիստին։

Հրայր Թովմասյանը հրաժարական կտա՞ մինչև հանրաքվեն. պատասխանում է ՍԴ նախագահի խորհրդականը

Նավթային պատերազմ և կորոնավիրուս. Հայաստանում գնաճը կարող է Ռուսաստանին էլ գերազանցել

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերը՝ խնդրում եմ ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ 2020 թվականի մարտի 17-ին կայանալիք Սահմանադրական դատարանի նիստին ներկա գտնվելուց»,– ասվում է հայտարարության մեջ։

ՍԴ նախագահը դիմում է նաև զանգվածային լրատվամիջոցներին` խնդրելով ուղիղ եթեր ապահովել, որպեսզի նիստով հետաքրքրվող բոլոր քաղաքացիները հնարավորություն ունենան հետևելու նիստի ընթացքին։

Տեղի է ունենում պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա. Հրայր Թովմասյան. տեսանյութ

Նշենք, որ ՍԴ նիստի մարտի 17-ի նիստի օրակարգում 4 հարց կա, որոնց թվում է նաև ՀՀ նախագահի դիմումը` «ՀՀ դատական օրենսգիրք», «Դատախազության մասին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին», «ՀՀ կենտրոնական բանկի մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Հրայր Թովմասյանի ու նրա սանիկի գործն ուղարկվել է դատարան