ՀՀ կենտրոնական բանկը հավաքում է «կորոնավիրուսոտ» փողերը

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառությունից կհանի հին և օգտագործված թղթադրամները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը միանում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներին։

Էջմիածնում 1 շաբաթով փակվել է մարզադպրոցը, չեղարկվել է «Այո»–ի քարոզարշավը. քաղաքապետ

ԿԲ–ն պաշտոնական հայտարարություն է տարածել` նշելով, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր (չօգտագործված) թղթադրամներով։

Միաժամանակ ԿԲ–ն հորդորում է հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից ու առցանց բանկային ծառայություններից:

Հիշեցնենք` երեկ` մարտի 11-ին,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), նա աշխատում է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Այսօր հայտնի դարձավ, որ նրանցից մեկը Էջմիածնի բնակիչ մի կին է, որը 10 օր առաջ է Հայաստան ժամանել և հասցրել է մասնակցել հուղարկավորության և նշադրեքի արարողությունների։

Կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածներից 10-ին մեկուսացրել են «Գոլդեն փելեսում»։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 31 հոգու մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 126 հազարը