Հայկական թղթադրամների նոր շարքը հաղթող է ճանաչվել միջազգային մրցույթում

Ժյուրիի հատուկ գնահատանքին է արժանացել ՀՀ թղթադրամների դիզայնը, որը պատմական, մշակութային և կրոնական թեմաներ է արտացոլում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ թղթադրամների նոր շարքը հաղթող է ճանաչվել High Security Printing EMEA-2020 միջազգային մրցույթում՝ «Լավագույն նոր շարք» անվանակարգում։ Տեղեկությունը հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Ռուբլու անկումը վտանգավոր է Հայաստանի տնտեսության համար. Մանվելյանը փակագծեր է բացում

Մրցանակաբաշխությունը կայացել է High Security Printing EMEA ամենամյա կոնֆերանսի շրջանակում, որը կազմակերպել է Reconnaissance International ընկերությունը մարտի 9-11-ը Լիսաբոնում (Պորտուգալիա)։ 

Մրցանակաբաշխությունն իրականացվել է երեք անվանակարգերում՝ «Լավագույն նոր շարք», «Լավագույն նոր թղթադրամ» և «Լավագույն նոր հավաքորդական հուշադրամ»:

Նշվել է նաև, որ 1000, 2000, 5000, 10000, 20000 և 50000 դրամ անվանական արժեքով թղթադրամների շարքը արտադրված է կոմպոզիտային հումքի վրա, որը համատեղում է պոլիմերի ամրությունը թղթի տպագրելիության հետ` դիմացկուն և հուսալի թղթադրամներ ստանալու համար:

Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն ունի թղթադրամների ամբողջական շարք՝ տպագրված Louisenthal-ի Hybrid ADDvance թուղթ/պոլիմեր հումքի վրա: Ժյուրիի հատուկ գնահատանքի է արժանացել թղթադրամների դիզայնը, որն արտացոլում է պատմական, մշակութային և կրոնական թեմաներ։

«Կուլակաթափ» հայկական ձևով, կամ ինչու մեր երկրում հարուստներին չեն սիրում

«Լավագույն նոր թղթադրամ» անվանակարգում մրցանակը տրվել է Անգլիայի Բանկին՝ իր նոր, աչքի ընկնող 20 ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով թղթադրամի համար։ Թղթադրամը տպագրված է De La Rue-ի Safeguard պոլիմերային հումքի վրա և ներկայացնում է անգլիացի հայտնի նկարիչ JMW Turner–ին:

«Լավագույն նոր հավաքորդական թղթադրամ» անվանակարգում մրցանակակիր է դարձել Լեհաստանի ազգային բանկը՝ Լեհաստանի պաշտպանված տպագրական գործի հիմնադրման 100-ամյակին նվիրված հավաքորդական թղթադրամի համար: Թղթադրամն աչքի է ընկնում արտասովոր անվանական արժեքով՝ 19 զլոտի, ինչպես նաև ավանդական դիզայնի ու ժամանակակից պաշտպանական հատկանիշների համակցությամբ:

Քաղաքացին տպարանում պատվիրել է 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ և իրացրել. ԱԱԾ