Դասերը կրկին կհետաձգվե՞ն. ՀՀ կառավարությունում քննարկվեց այս հարցը

Արայիկ Հարությունյանը վստահեցնում է` այս պահին դպրոցներում հաճախելիությունը 90 տոկոս է։ Մարզերում, ի տարբերություն Երևանի, բացակայություններն ավելի շատ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստի օրակարգը քննարկելուց առաջ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բարձրացրեց կորոնավիրուսի տարածման հետևանքով դասերը հետաձգելու հարցը։

Կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածներից 10-ին մեկուսացրել են «Գոլդեն փելեսում»

«Վարակի տարածման հետ կապված շատերն են հետաքրքրվում` արդյոք դասերը չե՞ն հետաձգվելու»,– կառավարության անդամներին հարցրեց Թաթոյանը։

Ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ դասերը հետաձգելու համար կոնկրետ հիմնավորումներ են պետք, որ վիրուսի տարածում կա։

«Կորոնավիրուսով վարակվածների դեպքերը կոնկրետ ու տեղայնացված են։ Դեռևս նման հարց քննարկելու հարց չկա։ Իրականում Հայաստանը տարածաշրջանում նվազագույն վարակի դեպքերով երկիր է»,–ասաց Ավինյանը` հավելելով, որ խիտս վերահսկողություն է իրականացվում անցակետերում։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ արձագանքեց` նախարարությունը որոշումները կայացնում է` հաշվի առնելով այն ցուցումները, որոնք ներկայացնում են գերատեսչությունները։ Նախարարի խոսքով` այս պահին դպրոցներում հաճախելիությունը 90 տոկոս է։ Մարզերում բացակայություններն ավելի շատ են։ Հարությունյանը հայտնեց` հետևում են իրավիճակին, որից ելնելով էլ օպերատիվ որոշում կկայացնեն։

Եվրոպա այցելած ՀՀ քաղաքացիներն էլ չեն կարողանա մեկնել ԱՄՆ. դեսպանության հայտարարությունը

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը տեղեկացրեց` օդանավակայանում հսկողությունը խստացվել է: Նրա խոսքով` անկախ ուղղությունից՝ բոլոր ուղևորները հասցեական քարտեր են լրացնում են կա՛մ ինքնաթիռում, կա՛մ վայրէջքից հետո, որ կարողանան երկիր մուտք գործել: Այսօրվա դրությամբ 6300 հասցեական քարտ է լրացվել։

Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են, (45 և 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), որն աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:

Էջմիածնի քաղաքապետը հաստատեց` կորոնավիրուսով վարակվածներից մեկն իրենց քաղաքի բնակիչ է

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 31 հոգու մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են:

Կորոնավիրուսը Հայաստանին արդեն միլիոնների վնաս է տվել. Նովրուզը գալիս է, իրանցիները` ոչ