Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 126 հազարը

Չինաստանը պաշտոնապես հայտարարեց մահացու վիրուսի հետ կապված իրավիճակի բեկումնային լինելու մասին։ Կորոնավիրուսն անցած օրվա ընթացքում ՉԺՀ–ում 11 մարդու կյանք է խլել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի նոր տեսակով` COVID-19–ով հիվանդացած մարդկանց թիվը հասել է 126 258–ի, 4638 մարդ մահացել է։

Չինաստանը պաշտոնապես հայտարարեց մահացու վիրուսի հետ կապված իրավիճակի բեկումնային լինելու մասին։ Կորոնավիրուսն անցած օրվա ընթացքում ՉԺՀ–ում 11 մարդու կյանք է խլել։ Այս երկրում զոհերի ընդհանուր թիվը հասել է 3169–ի։ Վարակի տարածման ամբողջ ընթացքում 80,7 հազար մարդ է հիվանդացել, որոնցից 62,7 հազարն առողջացել են։

Կորոնավիրուսով վարակվածներից մեկի հետ շուրջ 50 մարդ է շփվել, 6 ընտանիք է մեկուսացվել

Ճապոնիայում դպրոցների մի մասը բացվել է։ Այդ երկրում վարակվածների թիվը 639 է, նրանցից 16-ը մահացել են։

Իտալիայում 12462 մարդ է վարակվել, 827-ը մահացել են։

Իրանում 9000 մարդ է վարակվել, մահացել է` 354–ը։ Հարավային Կորեայում 7869 մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել են 66–ը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 4 է։

Օլիմպիական խաղերը կչեղարկվե՞ն. պատասխանել է Տոկիոյի նահանգապետը

Չինաստանի իշխանությունը Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։

Կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածներից 10-ին մեկուսացրել են «Գոլդեն փելեսում»

Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսն է։ ԱՀԿ–ն միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել և հիվանդությանը տվել COVID-2019 պաշտոնական անվանումը։