ԵՐԵՎԱՆ, 12 մարտի— Sputnik. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ Կոնգրեսում ԱՄՆ 23 նահանգի 75 ներկայացուցիչներ նամակ են ուղարկել Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովին` առաջարկելով 100 մլն դոլար տրամադրել Հայաստանին, 1.5 մլն դոլար՝ Արցախին:
Արցախին հատկացվելիք 1.5 մլն դոլարի աջակցության հետ կապված նշվում է, որ գումարն ուղղվելու է ականազերծման և ականի պայթյունից տուժածների վերականգնողական աշխատանքներին:
Հայաստանի համար նախատեսված 100 միլիոն դոլարը պետք է ուղղվի տնտեսական, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգությանն աջակցելուն:
Նամակում կոչ է արվում կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ չեն դադարեցվել Հայաստանի և Արցախի դեմ հարձակումները:
Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նամակի տակ ստորագրած բոլոր կոնգրեսականներին Հայաստանին ու Արցախին աջակցելու, ու խաղաղության ու ժողովրդավարության մեջ իրենց ներդրումն ունենալու համար:
ԱՄՆ–ի Կոնգրեսում բացատրել են, թե ինչու Թրամփը պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը