ՌԱԴԻՈ

Ադրբեջանական լոբբին ձգտում է, որ ԱՄՆ–ի կողմից Արցախին տրվող օգնությունը չեղարկվի. Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ–ի 75 կոնգրեսականների նամակին, որով նրանք Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովին առաջարկել են 100 մլն դոլար տրամադրել Հայաստանին, իսկ 1,5 մլն դոլար` Արցախին։
Sputnik
Ադրբեջանական լոբբին ձգտում է, որ ԱՄՆ–ի կողմից Արցախին տրվող օգնությունը չեղարկվի. Սարգսյան

Սուրեն Սարգսյանի փոխանցմամբ` սա նմանատիպ առաջին նախաձեռնությունը չէ, որովհետև յուրաքանչյուր տարվա սկզբում, երբ քննարկվում է հաջորդ տարվա բյուջեն, հայկական լոբբիստական կազմակերպությունների ջանքերի շնորհիվ լինում են նման նախաձեռնություններ։ Կոնգրեսականները նամակներով դիմում են համապատասխան գերատեսչություններին` խնդրելով մեծացնել Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնության ծավալը։

ԱՄՆ 73 կոնգրեսական առաջարկում են 100 մլն դոլար տրամադրել Հայաստանին, 1.5 մլն՝ Արցախին

«Այս նախաձեռնությունը հատկանշական է այն առումով, որ իրականացվում է կարևոր ժամանակահատվածում, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ն Հայաստանից հետո միակ պետությունն է, որն Արցախին տրամադրում է ուղիղ օգնություն։ Այդուհանդերձ Հայաստանին ներկայացվելիք օգնությունը որոշակիորեն վտանգված է, որովհետև այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք են տանում ադրբեջանական լոբբիստական կառույցները։ Նրանք համարում են, որ նաև Արցախին հատկացվելիք օգնությունը ոչ թե պետք է կրճատվի, այլ չեղարկվի, իսպառ վերանա»,– նշում է քաղաքագետը։ 

Սուրեն Սարգսյանի համոզմամբ` վերոհիշյալ նախաձեռնությունը միտված է նրան, որ նախագահի ադմինիստրացիային չթույլատրվի ֆինանսական կրճատումներ անել ՀՀ–ին և Արցախին հատկացվելիք օգնությունների հոդվածով։ Քաղաքագետը հույս է հայտնում, որ մեզ տրվելիք օգնության հարցում կոնգրեսականներն ավելի ուժեղ կլինեն, քան վարչակազմը, որովհետև վերջինս ընդհանրապես աշխարհի մասշտաբով իրականացնում է զգալի ֆինանսական կրճատումներ, հետևաբար կոնգրեսականների հետ հայկական լոբբի աշխատանքները չափազանց կարևոր են։

Սարգսյան. «Հիմա ԱՄՆ-ում Թուրքիայի շահերը պաշտպանելն այլևս պոպուլյար չէ»

Անդրադառնալով նույն նամակում կոնգրեսականներին կոչին, որով նրանք վարչակազմին առաջարկում են դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, քանի դեռ չեն դադարել հարձակումները Հայաստանի ու Արցախի վրա` Սուրեն Սարգսյանը նշում է, որ վերջին երկու տարիներին Ադրբեջանը շատ մեծ օգնություն է ստացել ԱՄՆ–ից, մոտ 100 մլն դոլար, մինչդեռ Հայաստանն ընդհանրապես չի ստացել ռազմական օգնություն, ինչը չափազանց վտանգավոր համամասնություն է և խաթարում է հաշվեկշիռը տարածաշրջանում։

Գերմանիայի պատգամավորներին կասկածում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ

Քաղաքագետի կարծիքով` եթե ԱՄՆ–ն չի ցանկանում կրճատել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, ապա գոնե պետք է ձգտի պահպանել համամասնությունը։