Ղազախստանցիները Հայաստանում 22 հազար ավտոմեքենա են գնել, ու հիմա դա խնդիր է դարձել

ԵԱՏՄ երկրներից ընդամենը 114 մեքենա են ժամանակավորապես գրանցել Ղազախստանում, որոնցից 18–ն են հայկական համարանիշներով։ Վարորդներն առաջարկել են օրինականացնել ներմուծվող մեքենաները` անկախ դրանց տեխնիկական վիճակից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Ղազախստանցիները Հայաստանում ավելի քան 22 հազար մեքենա են գնել, բայց հիմա չեն կարողանում մեքենաներն օրինականացնել հայրենիքում. շատ թանկ է, և մեքենաների մեծ մասը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական նորմերին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։

Վարորդները չեն շտապում գրանցել մեքենաները

Փետրվարի 14-16-ը Ղազախստանում հատուկ ակցիա է անցկացվել, որի շրջանակում պետական մարմինների աշխատակիցները խորհրդատվություն են տրամադրել ավելի քան երկու հազար քաղաքացու։

Ոստիկանությունը տեղյակ է, որ վարորդները փորձում են բալ վաճառել

«Չնայած «մեկանգամյա» ակցիայի անցկացմանը և բացատրական աշխատանքներին` ժամանակավոր գրանցում են ստացել 114 միավոր ավտոմեքենա, որից 18–ը` «հայկական» (2020 թ.–ի մարտի 1-ի դրությամբ)»,–հայտնել է Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը` ի պատասխան պատգամավորական հարցմանը։

Ի՞նչ են առաջարկում վարորդները

Մամինը հայտնել է նաև, որ ավտոմեքենաների սեփականատերերն առաջարկում են ներկրված տրանսպորտային միջոցներն օրինականացնել` անկախ մեքենայի տեխնիկական վիճակից, կիրառել նվազագույն տուրքեր ու գանձումներ։

Այդ առաջարկներն առնչվում են ոչ միայն Ղազախստանի օրենսդրությանը, այլև ԵԱՏՄ անդամ երկրների շահերին։

«2020 թ.–ի փետրվարի 28-ին իմ նախագահությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել` խնդրի լուծման տարբերակները գործող օրենսդրության շրջանակում մշակելու համար` հաշվի առնելով ինչպես պետբյուջեի, այնպես էլ ավտոմեքենաների տերերի շահերը»,– արձագանքել է կառավարության ղեկավարը։

Հայ վարորդը ուղևորներ «որսալու» յուրահատուկ ձև է գտել. տեսանյութ

Պետական մարմիններին հանձնարարվել է շարունակել մեքենաների սեփականատերերի նախաձեռնող խմբերի հետ երկխոսությունը, ավելացնել տեղեկատվական աշխատանքը, խոսել չարտոնագրված ակցիաներ անցկացնելու անթույլատրելիության մասին։

«Հայկական» համարներով մեքենաները

Ղազախստանցիները Հայաստանում 22 441 մեքենա են գնել։ Տեղեկությունը Ղազախստանի Ներքին գործերի նախարարությանն է տրամադրել հայկական կողմը։

Վարորդները չեն ցանկանում մեքենաները գրանցել հետևյալ պատճառներով.

  • առաջնային գրանցման համար բարձր գին (կախված մեքենայի տարիքից` 663 տենգեից մինչև 1 325 500 տենգե (երկու դոլարից մինչև երեք հազար դոլար))
  • օգտահանության բարձր տուրք, որը պետք է վճարեն մինչև 2021թ–ի մարտի 1-ը (կախված շարժիչի ծավալից` 397 650 տենգեից մինչև 3 048 650 տենգե (հազար դոլարից մինչև յոթ հազար վեց հարյուր դոլար ))
  • ներկրված ավտոմեքենաների համար մաքսային տուրքերի տարբերություն (անհատական կարգով հաշվարկվում է յուրաքանչյուր մեքենայի համար)
  • ավտոմեքենաների անհամապատասխանությունը Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին։

«Ակտիվիստներն իրենք էլ են խոստովանում, որ ներկրված մեքենաների 80 տոկոսը չի համապատասխանում սահմանված պահանջներին»,–նշել է Մամինը։

Տուգանքներ` ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար

Փետրվարի 8-16–ն Ղազախստանում անցկացվել է «Բորիշկեր» միջոցառումը, որի նպատակը եղել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար չվճարված տուգանքների գանձումը։

Խցանումները կպակասեն. վարորդներին խոստացած ԱՊՊԱ–ի նոր հավելվածն արդեն գործում է

Գանձվել է 337 միլիոն տենգե (850 հազար դոլար), տուգանքները չվճարածների ու երթևեկության կանոնները խախտողների 1 160 մեքենաները տարվել են տուգանային հրապարակ. դրանցից 424-ը գրանցված են եղել ԵԱՏՄ երկրներում։

Վարորդներին հանձնել են ընդհանուր առմամբ 251 միլիոն տենգե (633 հազար դոլար) տուգանքի 28 447 կարգադրագիր, այդ թվում` ընդհանուր 62.8 միլիոն տենգեի (158 հազար դոլար) 4 114 կարգադրագիր` ԵԱՏՄ երկրներում գրանցված մեքենաների վարորդներին։

Մեքենաների ժամանակավոր գրանցում

Հունվարին Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը Հայաստանից և Ղրղզստանից ներկրված մեքենաների սեփականատերերին հորդորել էր գրանցել ավտոմեքենաները։ Ավելի ուշ երկրի ղեկավար Կասիմ Ժոմարտ–Տոկաևը գլխավոր դատախազությանը հանձնարարել էր իրավական գնահատական տալ ստեղծված իրավիճակին։

Ղազախստանի նախագահը կառավարությանը հանձնարարել է մեկանգամյա կարգով ժամանակավոր գրանցում ապահովել այն ավտոմեքենաներին, որոնք ԵԱՏՄ երկրներից ներկրվել են անձնական օգտագործման համար։ Ժամանակավոր գրանցումը գործելու է մինչև 2021 թ.–ի մարտի 1-ը։

Վարորդներին հատկացվող բալային համակարգը կարող է վերանայվել