Վրաստանում 12 տարեկան երեխա է վարակվել կորոնավիրուսով

Դեռահասը վարակվել է մորաքրոջից, որը եղել է Իտալիայում. վերջին օրերին երեխան տնային կարանտինում է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Վրաստանում կորոնավիրուսային վարակ են ախտորոշել 12-ամյա երեխայի մոտ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան ՝ վկայակոչելով Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ծերցվաձեին։

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվն աճում է. նոր թվեր

Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23-ի։

Երեխան, ամենայն հավանականությամբ, վարակվել է մորաքրոջից, որն էլ իր հերթին վարակվել է Իտալիայում։ Երեխան իր ընտանիքի հետ վերջին օրերին եղել է տնային կարանտինում։

Google ընկերությունը կորոնավիրուսի պատճառով խորհուրդ է տվել իր աշխատակիցներին տնից աշխատել

Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի մեծ մասը կապված է Իտալիայի հետ։ Իշխանությունը լուրջ քայլեր է ձեռնարկել. երկրում չեղյալ են հայտարարվել զանգվածային միջոցառումները, գրասենյակների մեծ մասի աշխատակիցները տնից են աշխատում, փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները, դադարեցված է օդային հաղորդակցությունը Չինաստանի, Իրանի և Իտալիայի հետ։

Կորոնավիրուսը «չհաղթեց» Ծաղկաձորին. ինչ իրավիճակ է զբոսաշրջային կենտրոնում