ՀՀ կառավարությունն Իտալիայում գտնվող իր քաղաքացիներին կտեղափոխի Հայաստան

Թռիչքի ժամի ու Հռոմի կոնկրետ օդանավակայանի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի Իտալիայում ՀՀ դեսպանության միջոցով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից այս կիրակի՝ մարտի 15-ին, Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:

Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է բացահայտվել

Տեղեկությունը Facebook–ի իր էջում հրապարակել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Թռիչքի ժամի ու Հռոմի կոնկրետ օդանավակայանի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի Իտալիայում ՀՀ դեսպանության միջոցով: Կարճաժամկետ այցելությամբ, ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում հնարավորինս սեղմ ժամկետում կապ հաստատել մեր դեսպանության հետ»,–գրել է նա և հրապարակել հետևյալ հեռախոսահամարներ

Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324, +393423382875, +393442451433

Էլ. հասցե՝ armitalyembassy@mfa.am

Իտալացիները խաբեցին. ինչպես են հայերը Իտալիայի «կարմիր գոտու» գերին դարձել

Նշենք, որ այսօր Իտալիայում Հայաստանի դեսպանությունն այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է հնարավորինս սեղմ ժամկետում դեսպանությանը տրամադրել իրենց կոնտակտային տվյալները։Նշվում է, որ տիպի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով Իտալիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։