ՌԱԴԻՈ

Այս ժամի նորություններն ու «Ուրիշ նորությունները». Sputnik-ի ռադիոթերը` տեսահեռարձակմամբ

Թեմաները` Բրյուսելյան այցերի հետքերով. ինչու Սերժ Սարգսյանի այցին հետևեց վարչապետ Փաշինյանի այցը։ «Ոչ»–ի շտաբը ոչ դասական քարոզչություն է իրականացնելու. զրույց «Ոչ»–ի շտաբից իրավաբանի հետ։ Կանդրադառնանք նաև այլ թեմաների։
Sputnik

Բրյուսելյան այցերի հետքերով. ինչու Սերժ Սարգսյանի այցին հետևեց վարչապետ Փաշինյանի այցը. զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։
▼▲
«Ոչ»–ի շտաբի ներկայացուցիչ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը` «Ոչ»–ի քարոզարշավի և հանրաքվեի քարոզչության ընթացքի մասին։
▼▲
Տնտեսագետ Գոռ Ծառուկյանը` միջազգային տնտեսական միտումներով պայմանավորված` Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին:
▼▲
Սևանա լճից որպես ձկան ապօրինի որսի դեմ պայքարի միջոց` շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է օրինականացնել որսը։ Զրուցել ենք Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանի հետ։
▼▲
Մի քանի տարի է` եվրոպական ծրագրերից մեկով Աշոցքում սկսվել է հնդկաձավրի մշակման ծրագիր։ Սիզավետ գյուղի նախկին գյուապետ Արարատ Պողոսյանը նախընտրել է ոչ թե օգնություն ստանալ, այլ առավելագույն չափով օգտվել այդ ծրագրից։
▼▲

Հաղորդավար` Էլմիրա Թևանյան