ՌԱԴԻՈ

Սևանի սիգը պետք է թանկացնել, արտահանումը` արգելել

Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության որոշմանը, ըստ որի` Սևանա լճից իրականացվելու է ձկան օրինական որս։ 
Sputnik
Սևանի սիգը պետք է թանկացնել, արտահանումը` արգելել

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել է, որ օրենսդրական փաթեթ է մշակվել, որով կանոնակարգվել է, թե ինչպես պետք է կազմակերպվի ձկան որսը։ Ըստ նրա` հարկային օրենսգրքում նույնպես կատարվում են փոփոխություններ, որպեսզի ձուկ վաճառելու սանկցիան կիրառվի, այսինքն` բնօգտագործման վճարի օբյեկտ հանդիսացող ամեն ինչ, այդ թվում սիգ ձկնատեսակը, պետք է ունենա փաստաթուղթ։ 

Գործարարը գաղտնիքներ է բացում. սիգի արտահանումը Հայաստանից շարունակվում է

Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը հայտնում է, որ իրենք նախապես խոսել էին նախարարության հետ, որպեսզի գերատեսչությունն իրականացներ փորձնական որս, այսինքն` պիլոտային ծրագրի պես մի բան, որը պետք է նորություն մտցներ համակարգում։

«Եթե ուզում են հենց այնպես, ինքնանպատակ իրականացնել ձկան որս, ապա ես կտրականապես դեմ եմ դրան և համարում եմ սխալ։ Մենք առաջարկել ենք ձկան պաշարներն ավելացնել 200 տոննայով, արդյունագործական պաշարը գնահատվել է 600 տոննա, որի միայն 25 տոկոսը կարելի էր որսալ, սակայն այն պայմանով, որ դա լինի պիլոտային նախագծի տեսքով»,– ասում է Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը։

Գաբրիելյանի փոխանցմամբ` նախարարությունը սկզբում ինստիտուտին տվել է պիլոտային ծրագիր իրականացնելու համաձայնություն։ Ինստիտուտի տնօրենը շեշտել էր ծրագրի նորարարության անհրաժեշտությունը։

Սևանի սիգի պահածոյի մասին բոլորն իմացել ու լռել են. ի՞նչ է թաքնված թիթեղյա տարաների տակ

Սիգի ապօրինի որսը կանխելու հարցում նախարարի հույսը քաղաքացիներն են

Նրա խոսքով` նախարարությունն առանց փոփոխության ցանկանում է վերականգնել այն, ինչ եղել է 15-20 տարի առաջ, այսինքն արտոնագրային որսի տարբերակը։ Այնինչ կյանքը ցույց է տվել, որ այդ տարբերակը չի աշխատում։ 

Բարդուղ Գաբրիելյանի համոզմամբ`անհրաժեշտ է ստեղծել մի համակարգ, ըստ որի` պետք է առանձնացվեն տեղեր, և ինչ–որ մի կազմակերպություն մրցութային հիմունքներով հաղթելու դեպքում ունենա պայմանագիր և ձկնորսներից գնի ձկան պաշարը, տեղում կատարի վճարում, ընդ որում` ավել գնով, որովհետև սիգը, Գաբրիելյանի բնորոշմամբ, վաճառվում է կոպեկի գնով, ինչն անհեթեթություն է. աշխարհում այն համարվում է թանկարժեք ձուկ, մինչդեռ այստեղ վաճառվում է կարաս ձկնատեսակից էժան։  

Գաբրիելյանի պնդմամբ` պետք է արգելվի նաև դրսի առևտուրը, որովհետև ձկան հետ ինչ ասես խառնում են, ու եթե մտածում են, որ այդկերպ կարող են բյուջե լցնել, սխալվում են։

Ովքեր են թույլ տվել Սևանից սիգ արդյունահանել. ԱԱԾ–ի բացահայտումը