ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով գործող նախագահի լիազորությունների ժամկետը երկարացնելու առաջարկի մասին, ասել է, որ այլընտրանք չունեցող ընտրություններ երկրին պետք չեն, դրանք պետք է լինեն բաց և մրցունակ:
«Եղել են առաջարկներ, հնչել են գաղափարներ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու և գործող նախագահի` ձեր խոնարհ ծառայի ժամկետը երկարացնելու մասին։ Բայց դա կարվի, եթե քաղաքացիները քվեարկեն առաջարկվող փոփոխության օգտին։ Այո, ապրիլին տեղի կունենա համառուսաստանյան քվեարկություն, բայց այդ դեպքում կստացվի, որ նախագահի լիազորությունները երկարաձգվում են իրականում ոչ այլընտրանքային ընտրությունների արդյունքում, իսկ դա, իմ կարծիքով, նույնպես ճիշտ չէ», - ասել Է Պուտինը ՝ այսօր ելույթ ունենալով Պետդումայի պատգամավորների առջև:
Վլադիմիր Պուտինը հեղինակային հոդված կներկայացնի
Նա նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիները ցանկացած ընտրությունում միշտ պետք է այլընտրանք ունենան։ Ընտրությունները պետք է լինեն բաց և մրցակցային։
Պուտինը նաև նշել է, որ երկարաժամկետ հեռանկարում հասարակությունը պետք է երաշխիք ունենա, որ կանոնավոր իշխանափոխություն կլինի: «Ապագա սերունդների մասին այսօր պետք է մտածենք», - ասել Է Պուտինը:
«Շատ բարդ է». ռազմական փորձագետը խոսել է Պուտին–Էրդողան պայմանավորվածությունների մասին
Ավելի վաղ «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան նախագահական ժամկետների վերաբերյալ առաջարկություն էր ներկայացրել, որը գործող նախագահին կրկին ընտրվելու իրավունք տալիս: