Կոտայքի մարզում 26-ամյա կնոջը փորձել է խեղդել ամուսնու որդին

Ոստիկանությունը հայտնաբերել է 17-ամյա կասկածյալին, որը հոր երիտասարդ կնոջը խեղդամահ անելու համար գործի է դրել էլեկտրական հոսանքալարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի տներից մեկում 17-ամյա տղան փորձել է խեղդել հոր կնոջը։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ինչի՞ց կարող էր մահանալ 7 ամսական երեխան. դեպքի վայր մեկնած բժիշկը մանրամասներ է հայտնում

«Մարտի 9-ին, ժամը 17.35-ին ոստիկանության Հրազդանի բաժինը հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, պարանոցի ճմլման մասնակի ակոս» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 26-ամյա կինը հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի տներից մեկում էլեկտրական հոսանքի լարով նրան փորձել էր խեղդել ամուսնու 17-ամյա որդին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Հրազդանի բաժին:

Նա ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

«Ո՛չ բռնությանը՝ փողոցում և տանը». Գյումրիում խաղաղ ակցիա էր