Չերկեսկում երկրպագուները հարձակվել են մրցավար Աշուղյանի վրա. տեսանյութ

Չերկեսկում կազմակերպված մրցաշարի ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել. հարձակվել են մրցավարի վրա, բայց նա պատասխան է տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Ռուսական Չերկեսկ քաղաքում անցկացված մենամարտի ժամանակ մրցավար Աշոտ Աշուղյանը հաղթանակը շնորհել է չեչեն Ջադալ Ալիբեկովին, և դրանից հետո ծեծկռտուք է սկսվել։ Տեղեկությունը հայտնում է «Սպորտ էքսպրեսը»։

Ստամբուլում ուկրաինացի և վրացի ըմբիշների մենամարտն ավարտվել է ծեծկռտուքով. տեսանյութ

Մենամարտն անցկացվել է կաբարդին և չեչեն ըմբիշների միջև։ Պարտված Ալիմ Գուգովն Աշուղյանի որոշումից հետո ինչ–որ բան է ասել մրցավարին ու դուրս եկել ռինգից։ Դրանից հետո պարտվածի երկրպագուները թռել են ցանցի վրայով ու հարձակվել մրցավայրի վրա։

Մրցավարը պատասխանել է հարձակվողներին, մի քանի վայրկյան անց օգնության են հասել անվտանգության աշխատակիցները։ Մրցաշարի մասնակից մյուս մարզիկներն էլ օգնել են հետ պահել հարձակվողներին։

Միջադեպից հետո Աշուղյանը վերցրել է բարձրախոսն ու ասել` ինչու է հաղթանակը շնորհել Ալիբեկովին։ «Որևէ մեկի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չունեմ, որ անարդար դատեմ։ Բոլորի հետ աշխատել եմ ու բոլորին հարգում եմ։ Բայց այդպես չի կարելի», –ասել է նա։

Դաղստանում ֆուտբոլիստները ծեծկռտուք են սկսել հենց խաղադաշտում. տեսանյութ

Մրցաշարի ղեկավար Ռուսլան Խամզաևն էլ ասել է, որ սպորտում կարող են սխալներ լինել, բայց պետք չէ դա կռվի վերածել։

АСА–ի կարգապահական կոմիտեի նիստում գնահատական կտան տեղի ունեցածին, ծեծկռտուքի մասնակիցները կպատժվեն։

Աշուղյանն ինքն էլ նախկինում մասնացել է խառը մենամարտերի։ Նրա եղբայրը` Անդրանիկ Աշուղյանը նույնպես հայտնի է մարզիկ է։

Մոսկվայում ջիու–ջիթսուի մրցաշարն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով. տեսանյութ