«Մերձմոսկովյան «Խաշ» ռեստորանում կրակել են հայի վրա». ԶԼՄ

Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Իվանտեևկա քաղաքում գտնվող «Խաշ» ռեստորանի տարածքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. «112» Telegram-ալիքը հայտնում է, որ Մոսկվայի արվարձաններում կրակոցների հետևանքով հայ է վիրավորվել:
Տուժողը 38-ամյա Լազար Գրիգորյանն է, նա Շելկովո քաղաքում որպես դատական կարգադրիչ է աշխատում:

Պատահականություն, թե սպանության փորձ. իրավապահները ճշտում են Գեղարքունիքում վթարի պատճառը

Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Իվանտեևկա քաղաքում գտնվող «Խաշ» ռեստորանի տարածքում: Ինչպես հաղորդում է «112» Telegram-ալիքը, 38-ամյա Գրիգորյանը այդ հաստատությունում հանգստանալիս է եղել ընկերոջ հետ, երբ հարևան սեղանի շուրջ նստած հյուրերը որոշել են տրավմատիկ զենքից օդ կրակել։

Փոխհրաձգության հետևանքով կարգադրիչը հրազենային վնասվածք է ստացել:

Ըստ աղբյուրի` կրակոցների երկու մասնակիցները ձերբակալվել են:

Կոտայքի մարզում 26-ամյա կնոջը փորձել է խեղդել ամուսնու որդին