Հունաստանում ՀՀ դեսպանությունը այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներից տվյալներ է ուզում

Մարտի 9–ի տվյալներով` Հունաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 84-ի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Հաշվի առնելով կորոնովիրուսի տարածմամբ առաջացած ճգնաժամային իրավիճակը՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Հունաստանում բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ։

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին անհապաղ ընդհատել Իտալիա ուղևորությունը և վերադառնալ

Ինչպես տեղեկացնում են դեսպանության մամուլի ծառայությունից, խնդրվում է տեղեկություն տրամադրել իրենց վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր /նահանգ, քաղաք, հասցե/, հեռախոսահամար) հետևյալ էլեկտրոնային հասցով՝ armgreeceembassy@mfa.am:

«Տեղեկացնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Դեսպանության հետ կապ կարելի է հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +30 2106831130 ներքին համարը՝ 207 (09։00-16։00):

Կորոնավիրուսի գրոհն աշխարհի վրա շարունակվում է. նոր թվեր

Նշենք, որ մարտի 9–ի տվյալներով` Հունաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 84-ի: Հունաստանի առողջապահության նախարարության տվյալներով ՝ դեպքերից 56–ը գրանցվել են Իսրայել և Եգիպտոս խմբակային ճանապարհորդությունների հետևանքով: Վարակվածներից  81 հույներ են, երեքը` օտարերկրացիներ։ 27 հիվանդ գտնվում են տարբեր հիվանդանոցներում, 57–ի ինքնազգացողությունը լավ է, նրանք տանն են։

Կորոնավիրուսը «չհաղթեց» Ծաղկաձորին. ինչ իրավիճակ է զբոսաշրջային կենտրոնում