Հայաստանում կատարված սրտի բացառիկ վիրահատությունը` լուսանկարներով

Հայ բժիշկներն առաջին անգամ արհեստական ձախ փորոքի տեղադրման վիրահատություն են իրականացրել։ Վիրահատությունը հաջող է անցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Նորք–Մարաշ բուժկենտրոնում մարտի 8-ի լույս 9-ի գիշերը տարածաշրջանի համար բացառիկ վիրահատություն է կատարվել։ Բժիշկներն արհեստական ձախ փորոք են տեղադրել 4.5-ամյա Անգելինայի մարմնում։ 7-8 ժամ տևած վիրահատությունը գլխավորել են երկու սրտային վիրաբույժներ` Գագիկ Հեբոյանն ու Հրայր Հովակիմյանը։

Հայաստանում կատարված սրտի բացառիկ վիրահատությունը` լուսանկարներով

Փոքրիկ Անգելինան միոկարդիտ` սրտամկանի բորբոքում ուներ, որն առաջացել է 6 ամսական հասակում տարած սուր բրոնխիտից։ Անգելինայի կյանքը փրկելու համար դրամահավաք էր կազմակերպվել։ Արհեստական ձախ փորոքի վիրահատությունը բավական թանկարժեք միջամտություն է համարվում, քանի որ սարքի արժեքը 100 000 դոլար է կազմում։

Հայաստանում կատարված սրտի բացառիկ վիրահատությունը` լուսանկարներով

Առողջապահության նախարարությունը նույնպես իր մասնակցությունն է ունեցել դրամահավաքին. անհրաժեշտ գումարի 30 տոկոսը տրամադրվել էր պետբյուջեից։

Հայաստանում կատարված սրտի բացառիկ վիրահատությունը` լուսանկարներով

Անգելինան այժմ վերակենդանացման բաժանմունքում է` բժիշկների հսկողության ներքո։ Տեղադրված սարքը, ըստ բժիշկների, բավական լավ է աշխատում։ Մինչ վիրահատությունը, երեխան սրտի կանգ է ունեցել, և վերականգնողական աշխատանքների հետևանքով երեխայի թոքերի աշխատանքն է վնասվել։ Երեխան այժմ թոքերի խնդիր ունի, բացի այդ, բժիշկներին անհանգստացնում է նրա աջ փորոքի աշխատանքը։