Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Խոակին Կապառոսը «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապառոսը: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը: Տեղեկությունը հրապարակվել է ՀՖՖ պաշտոնական կայքում:

Խոակին Կապառոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին, իսպանական Ուտրետա քաղաքում։

Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։

2019 թվականին Սևիլյայի նահանգը Կապառոսին պարգևատրել է ոսկե մեդալով։

Ֆինանսական խոչընդոտներ, խիստ պատիժ, դժգոհ թիմ. Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը վերսկսվեց

Հիշեցնենք`փետրվարի 12–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է տվել։

Նենսի Ավեսյանը Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականում է. լուսանկարներ

Խաշմանյանը հավաքականի մարզիչ էր նշանակվել անցած տարվա նոյեմբերին։ Այդ նշանակումից հետո մեղադրանքներ էին հնչել ֆուտբոլի ֆեդերացիայի` այն ժամանակվա նախագահ Արթուր Վանեցյանի դեմ, թե նա հավաքականի գլխավոր մարզչին նշանակել է առանց գործադիր կոմիտեի համաձայնության: Վանեցյանը պատասխանել էր մեղադրանքներին և նշել, որ հունիսի 26–ին հերթական ժողով է տեղի ունեցել, հաստատվել է ՀՖՖ նոր կանոնադրությունը, ըստ որի` գլխավոր մարզչի նշանակումը վերապահված է ՀՖՖ նախագահին։

Նշենք, որ Խաշմանյանի գլխավորությամբ հավաքականը Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական մրցաշարում երեք խաղ էր անցկացրել, որոնցից մեկը` Հայաստան–Իտալիա խաղն ավարտվել էր 1։9 հաշվով։