Դաշնային խորհուրդը բացառել է New START պայմանագրում ռուսական նոր զենքի ներառումը

Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման մասին New START պայմանագիրը ստորագրվել է 2010 թվականին։ Այն ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 5-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը քննադատել է ռազմավարական հարձակողական զենքի կրճատման մասին New START պայմանագրում (СНВ-3) մշակման մեջ գտնվող ռուսական զենքը ներառելու Պետդեպի առաջարկը։

ԱՄՆ–ն պատրաստվում է պատերազմել տիեզերքում. ինչո՞վ կպատասխանի Ռուսաստանը

Մարտի 9-ին Վաշինգտոնում քննարկել են, թե ռուսական ինչ սպառազինություն արժե ավելացնել СНВ-3 պայմանագրում, որի ժամկետն ավարտվում է 2021 թվականի սկզբին. հիշատակվել է նաև ստորջրյա «Պոսեյդոն» սարքը, միջուկային սպառազինությամբ թևավոր և օդային տեղակայմամբ բալիստիկ հրթիռները։

«Պետդեպի հայտարարության մեջ, որքանով կարող եմ դատել, նշվում են ռուսական նոր սպառազինության բոլոր հնարավոր տեսակները, այդ թվում` մշակման փուլում գտնվող և սպառազինությունը չհամալրածները։ Իսկ նման սահմանափակումները, որոնք տարածվում են առաջատար, սակայն չավարտված գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա, լինի դա ռուսական, թե ամերիկյան, սկզբունքորեն բացառված են և քննարկման ենթակա չեն ոչ այսօր, ոչ էլ ապագայում»,– ՌԻԱ Նովոստիին ասել է Կոսաչյովը։

Ռուսաստանը ՄԱԿ–ում արբիտրաժ է պահանջել ԱՄՆ–ի իշխանության կողմից վիզա չտրամադրելու հարցով

Սենատորն ընդգծել է, որ ДСНВ-3–ի երկարաձգումը «հավանական է և ցանկալի, դրա համար բավական ժամանակ կա, ինչը չես ասի համաձայնագրի մոդիֆիկացիայի մասին։

СНВ-3 պայմանագիրը

Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման մասին New START պայմանագիրը (ռուսական տարբերակով` СНВ-3) ստորագրվել է 2010 թվականին։ Այն ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 5-ին։

«Քիմհարձակման» հետքերով. Ռուսաստանի գործողություննե՞րն են ապակառուցողական, թե՞ ԱՄՆ–ի

Փաստաթուղթը միակ գործող պայմանագիրն է Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև սպառազինության սահմանափակման վերաբերյալ։ Համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականի փետրվարին։ Ավելի վաղ Թրամփը խոսում էր Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ–ի միջև եռակողմ նոր միջուկային համաձայնագիր մշակելու մասին։ Պեկինում այդ գաղափարը մերժեցին։

Պայմանագիրը նախատեսում է, որ կողմերից յուրաքանչյուրն իր միջուկային զինանոցն այնպես կրճատի, որ 7 տարի անց և հետագայում սպառազինությունների գումարային քանակը չգերազանցի 700 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի վրա բալիստիկ հրթիռների և ծանր ռմբակոծիչների, ինչպես նաև 1550 մարտագլխիկների և 800 բացազատված և չբացազատված արձակման կայանքների թիվը։

Ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Բաքվին. Կոսաչյովը բացել է փակագծերը

2018 թվականի փետրվարի 5-ը այն վերջնաժամկետն էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ–ն կարող էին СНВ-3–ով վերահսկման և գնահատման ցուցանիշների հասնեին։