Ադրբեջանը միտումնավոր սրում է սահմանային իրավիճակը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը և ընդգծել, որ տարածաշրջանում իրավիճակի սրման ուղղությամբ Ադրբեջանի քայլերը միտումնավոր բնույթ են կրում։

«Ադրբեջանի պարբերական փորձերը սրելու իրավիճակը Հայաստանի հետ պետական սահմանին, ընդլայնելու լարվածության աշխարհագրությունը և չկիրառելու առկա լարվածության նվազեցմանն ուղղված մեխանիզմները վկայում են, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում դեր ունենալ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Գերատեսչությունում համոզված են, որ Ադրբեջանի նման գործողությունները փաստում են` ԼՂ խաղաղ գործընթացում ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմների ներդնումը կարևոր գերակայություն է, և այս ուղղությամբ առկա պայմանավորվածությունների կյանքի կոչումն անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի հետագա առաջմղման համար:

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են առանցքային հարցեր

Նախարարությունը նաև ցավակցություն է հայտնել մարտի 10-ին հակառակորդի կողմից մահացու հրազենային վնասվածք է ստացած պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք էր ստացել ՀՀ ԶՈՒ 36-ամյա պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը։