ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Ամերիկահայ ֆուտբոլիստ Նենսի Ավեսյանն առաջին անգամ խաղացել է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականի կազմում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում է անցկացրել Լիտվայի հավաքականի և գրանցել 0:1 և 1:1 հաշիվները: Այնուամենայնիվ, պարտությունն ու ոչ ոքին չեն վրդովեցրել Հայաստանում կանանց ֆուտբոլի երկրպագուներին։ Նրանք 2019 թվականից ցանկանում էին հայ գեղեցկուհի Նենսիին տեսնել Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականում, և դա արդեն իրականություն է:
Նենսին բոլորից շատ է ուրախացել իր տեղափոխման համար։ Instagram- ի իր էջում աղջիկը նոր լուսանկար է հրապարակել և տեղեկացրել Հայաստանի հավաքականում իր կարիերայի մեկնարկի մասին։
«Այսպիսով, իմ ուղին սկսված է ... »,–գրել է նա։
«Նա դա անհավանական է անում». 9–ամյա տղան ֆուտբոլ է խաղում տեսողությունը կորցնելուց հետո
Իսկ մարտի 8-ին ել Նենսին լուսանկար է հրապարակել Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի հետ և շնորհավորել կանանց միջազգային տոնի կապակցությամբ:
«Շնորհավոր կանանց միջազգային օրը։Այնքան երջանիկ եմ, որ այս գեղեցիկ և ուժեղ կանայք կան իմ կյանքում»,- գրել է Նենսին:
Ֆուտբոլից բացի, Նենսին զբաղվում է նորաձևությամբ։ Նա մոդել է, մասնակցում է տարատեսակ ֆոտոսեսիաների և շոուների: Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականում Նենսի Ավեսյանը հանդես կգա 7-րդ համարի ներքո: