«Մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի». «Վստրեչի ապերի» փաստաբանը կբողոքարկի

Адвокат Ерванд Варосян ответил на вопросы журналистов (23 октября 2019). Ереван
Փաստաբանը նշել է, որ Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ շարադրված հանգամանքները որևէ կապ չունեն իրականության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Արամ Վարդանյանի («Վստրեչի ապերի») հանդեպ կայացված որոշումն ակնհայտ անհիմն է և կբողոքարկվի։ Facebook–ի իր էջում նման հայտարարություն է արել փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Полиция Армении проводит обыск в офисе Еркрапа (20 июня 2018). Еревaн
Ինչպես են ոստիկանները մտել «Վստրեչի ապերի» տուն. տեսանյութեր

Նա նշել է, որ ոստիկանության տարածած հաղորդագրությունից մի բան կարելի է ենթադրել` Արամ Վարդանյանը մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի։

Փաստաբանը նշել է, որ հաղորդագրության մեջ սխալ է ներկայացված մեղադրանքը, ավելին, Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ շարադրված հանգամանքները որևէ կապ չունեն իրականության հետ։

«Փաստենք նաև, որ ընդհանուր իրավասության դատարանն իր կողմից կայացված որոշմամբ հաստատված է համարել, որ բացակայում է թե՛ կողոպուտի, թե՛ առևանգման, և թե՛ սպանության փորձի կազմակերպման համար առաջադրված մեղադրանքների հետ Արամ Վարդանյանի առնչության մասին հիմնավոր կասկածը, սակայն, այնուամենայնիվ, որոշում է կայացվել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին` պատճառաբանելով որոշումը հետևյալ կերպ. «Դատարանի համար կոնկրետ դեպքում ընդունելի չէ պաշտպանների այն տեսակետը, որ մեղադրվող արարքում հիմնավոր կասկածի բացակայությունը հիմք է միջնորդությունը մերժելու համար»»,– գրել է Վարոսյանը։

Հիշեցնենք`ոստիկանությունն այսօր հայտարարություն տարածեց, որ հետախուզում է հայտարարել քրեական հեղինակություն, «Վստրեչի ապեր» մականունով հայտնի  49-ամյա Արամ Վարդանյանի նկատմամբ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա մեղադրվում է սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեջ։

Իրավապահները խուզարկում են «Վստրեչի ապերի» տունը. կան բերման ենթարկվածներ 

Ոստիկանությունը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում էր դիմել ոստիկանության մոտակա բաժին` երաշխավորելով տեղեկություն հայտնողի գաղտնիությունը։

«Վստրեչի ապերի» եղբորորդուն և հարևանին մեղադրանք է առաջադրվել. պաշտպան