Մեդվեդևան Խաչատրյանի երաժշտության ներքո կարճ ծրագիր է պատրաստում. երկրպագուների արձագանքը

Պարզվում է` երկրպագուները վաղուց էին պատկերացնում, թե ինչպես է Ժենյան սահում հայ մեծ կոմպոզիտորի երաժշտության ներքո։ Շատերը հրաշքի ակնկալիքով ուզում են արագ հայտնվել մյուս մրցաշրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան Կանադայում ակտիվորեն պատրաստվում է նոր մրցաշրջանին, մասնավորապես աշխատելով կարճ ծրագրի վրա։ Աղջիկն Instagram–ում լուսանկար է հրապարակել, որտեղ իր պարուսույցի հետ է։ Մեկնաբանությունում նա հայտնել է, որ Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո է պարելու։

«Կարիերայիս լավագույն ծրագիրն է». գեղասահորդուհի Մեդվեդևան պատրասվում է նոր մրցաշրջանին

«2020/2021 թվականների կարճ ծրագիր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսի» ներքո։ Խորեոգրաֆ` Ջեֆրի Բաթլ»,–գրել է Մեդվեդևան։

Երկրպագուները հաճոյախոսություններ են շռայլել։ «Հիանալի նորություն է։ Վստահ եմ` հերթական գլուխգործոց է լինելու», «Շարունակիր ծաղկել ու փայելել», «Աստված իմ, իսկ կարելի՞ է միանգամից մյուս մրցաշրջանում հայտնվել», «Սա գլուխգործոց է լինելու, սքրին արեք», «Միշտ երևակայել եմ` ինչպես ես սահում այդ երաժշտության ներքո, արդեն չեմ համբերում», – գրում են օգտատերերը։

Ամեն ինչ Մեդվեդևայի մասին. Կարեն Ադամյանը 50 անձնական հարց է տվել գեղասահորդուհուն

Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի (Բաբասյան) հայրը հայ է։ Նա 2018 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2016, 2017), Եվրոպայի արծաթե մեդալակիր (2018)։